Հրանտ Սևադյանը հիմնադրել է Հանթիգթոն Բիչի սիմֆոնիկ նվագախումբը, որպեսզի լրացնի տեղի երաժշտության ոլորտի բացերը: Գրում է «Հանթինգթոն-բիչ ինդեփենդենթ» պարբերականը:
Թեպետ քաղաքը ռոք երաժշտության համար պայմաններ էր ստեղծել, սակայն Սևադյանը ճանաչում էր դասական երաժիշտների, որոնք անգործ էին կամ նվագախումբ գտնելու համար տասնյակ կիլոմետրեր էին անցնում:
«Այժմ մարդիկ նվագելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ունեն», – ասել է Սևադյանը, որը Կալիֆորնիա նահանգի Թորենս քաղաքի բնակիչ է, այն գտնվում է Հաթինգթոն Բիչի հարևանությամբ, – «Նրանք հնարավություն ունեն ծառայություններ մատուցել բնակիչներին ու իրենց կարևոր և ոգեշնչված զգալ»:
Նվագախումբն իր գործունեությունը սկսել է 2006թ., սակայն պաշտոնապես գրանցվել է 2009թ.:
55-ամյա Սևադյանը Հայաստանից է, սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում: 1987թ. տեղափոխվելով ԱՄՆ՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ստացել է մագիստրոսի իր կոչումը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ