Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այցելեց վերոնշյալ շենք:
Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի հետ կապված խնդիրները:
Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` պարոն Թադեւոսյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով:
Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի “ՀայՍեյսմՇինի” եզրակացությամբ շենքի վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն