Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մարտի 1-ի զոհերի արյունը մեզանից յուրաքանչյուրի խղճի վրա է»

Ապրիլ 11,2013 20:11

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որի հեղինակն է ՀԱԿ-ը:

Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀԱԿ պատգամավորներին հիշեցրեց, որ ժամանակին կոնգրեսի իր հարգելի գործընկերները  չէին մասնակցում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին. «Ես շատ լավ տեսել եմ դա, եւ բոլորն են տեսել: Ես հասկանում եմ, որ հիմա ունեն լայն լիազորություններ, որովհետեւ ներկայացված են խորհրդարանում եւ ուզում են դա այսպես ասած անցկացնել: Բայց արդյո՞ք դա միակ եւ ազնիվ ելքն է»,- ասաց Մարգարիտ Եսայանը եւ խորը հոգոց հանեց:

Նա նաեւ ասաց, որ մենք տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ Մարտի 1-ի էջը փակված է կամ փակված չէ. «Գիտեք, Մարտի 1-ը նույնիսկ եթե դատաիրավական համակարգով, եթե օրենքի ամբողջ խստությամբ, ամբողջովին բացարձակ բոլոր մեղավորները պատժվեն, դատապարտվեն, հանցագործները կախաղան էլ հանվեն, այսինքն, որ պարզ լինի, թե ովքեր են այդ 10 զոհերի մեղավորները, մենք բոլորս տեսնենք այդ մեղավորներին, այդ դեպքում նույնիսկ Մարտի 1-ի էջը չի փակվելու: Երբեք չի փակվելու, որովհետեւ դա մեր պատմնության մի մասնիկն է: Այդ զոհերի արյունը մեզանից յուրաքանչյուրի խղճի վրա է՝ անկախ նրանից մենք այդ ժամանակ հրապարակում էինք, թե այդ հրապարակում չէինք»:

Մարգարիտ Եսայանին անհասկանալի է նոր հանձնաժողովի ստեղծումը. «Կարող են իրավական-դատական վերամբարձ բաներ ասել, որից ես չեմ հասկանում եւ չեմ ուզում հասկանալ, բայց սա չէ միտքը: Այստեղ գործ ունի անելու դատախազությունը, իրավական համակարգը, եւ ի’նքը պետք է անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սովետական ժամակներից է հայտնի, որ երբ որևէ բան բոլորինն է, ապա ոչ մեկինն էլ չի, այնպես որ սա համարում եմ ՀՀԿ-ական պատգամավորի կողմից միտումնավոր հուզականության դրսևորում, ճշմարտությունը պարտակելու անհաջող փորձ:

  2. susan says:

    իսկ ինչու էք խուսափում այդ գործի բացահայտումից?՚ և ասեմ, որ այդ զոհե րի արյունը ոչ թե մեր խղճի վրա է, ինչպես դուք եք ասում, այլ հենց իշխանությունների վրա, և ոչ միայն մարտի 1-ը.
    այնպես որ իշխանության բ.ռնարարքներն ու այլ բաներ մի գցեք ժողո.վրդի վրա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930