Այսօր «Առաքելություն» կուսակցության անդամները՝ ութը հոգով, որոնք մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին, նախընտրական հանդիպումների շրջանակներում, այցելեցին Երեւանի Նորագյուղ կոչվող թաղամաս: Նորագյուղում ավագանու անդամները ծանոթանացան տեղի խնդիրներին, խոսեցին բնակիչների հետ, բաժանեցին իրենց նախընտրական բուկլետներն ու ու հորդորեցին ընտրել իրենց:
Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ այսօր բնակիչների հետ իրենց առաջին հանդիպումն է, ընտրել են Նորագյուղը, քանի որ իրենց կարծիքով այն ամենապրոբլեմատիկ թաղամասերից է:
Հիշեցնենք, որ «Առաքելության» նախընտրական ծրագրում առանձին կետով անդրադարձ կա Կոնդ, Սարի Թաղ, Նորագյուղ թաղամասերի բարեկարգմանն ու այնտեղ շինարարության իրականացմանը, ինչպես նաեւ, անավարտ շենքերի շինարարության ավարտին Աջափնյակում, Նոր Նորքում եւ այլն:
Իսկ ավագանու մյուս անդամները զբաղված էին քաղաքի տարբեր հատվածներում իրենց պոկված բուկլետների վերականգման աշխատանքներով:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ