Հայկական խումբը մրցանակ է ստացել «Avid and Abbey Road»-ի երաժշտական մրցույթում: Գրում է «Բիզնես Ուայր» պարբերականը:
«Ավիդ» և «Էբի ռուոդ» հեղինակավոր ստուդիաների կազմակերպած մրցույթում Նալբանդյան եղբայրների «Եռանկյունի» երգը հանդիսատեսը լավագույնն է ճանաչել: Այն հավաքել է 4 138 ձայն: Երևանյան դուոն, իրենց ոճը վերագրում է «նու ֆանկ, էսիդ ջազ և նեո սոուլ» ժանրերին:
Երգի ձայնագրմանը մասնակցել են Ամիրյան Գրիշը, Մեգի Գոգիտիձեն, Գագիկ Խոդավիրդին, Մարատ Հակոբյանը, Էդգար Սահակյանը, Աննա Ամիրյանը և Դավիդ Արշակյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ