Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը Մարտի 1-ի նոր հանձնաժողովի «շոուին» եւ «անազնիվ խաղին» չի ուզում մասնակցել

Ապրիլ 11,2013 18:56

 

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի հարցը՝ ԱԺ-ում:

ԱԺ-ում այսօր քննարկվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի հեղինակն է ՀԱԿ-ը:

Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց նախագծի կարեւորությունը, իսկ հարակից զեկուցողն էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե հանձնաժողովը գործի ոչ թե քաղաքական մոտիվներով, այլ իսկապես հանձնաժողովի անդամները հասկանան այն պատասխանատվությունը, որ դրված է նրանց ուսերին, այն կարող է հարց լուծել. «Իսկ քաղաքական մոտիվացիան կարող է հերթական մի զեկույց ծնել, որը չի պատասխանի հասարակության հարցերին: Խնդիրն իսկապես հուզում  է մեր հասարակությանը, այս խնդիրը շարունակվելու  է մեր քաղաքական օրակարգում՝ ուզենանք  դա թե ոչ, այս հանձնաժողովը կարող  է շատ կարևոր աշխատանք կատարել»:

Նույն կարծիքը հայտնեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը : Ըստ նրա, եթե այդ հանձնաժողովն ստեղծվում է ինչ-որ խմբի ամբիցիաները բավարարելու համար, ապա դա ազնիվ չի լինի նախեւառաջ 10 զոհերի հարազատների հանդեպ. «Եթե նույնիսկ ջանանք շոու չսարքել, միեւնույն է դա  դառնալու է շոու: Ես դեմ չեմ բացահայտմանը, ընդհակառակը` պահանջատեր եմ: Բայց մյուս կողմից չեմ կարծում, որ հանձնաժողովն այն փրկօղակն է, որը պետք է նետենք ու փրկվենք: Այստեղ գտնվող ուժերը փորձելու են մեկը մյուսին սեւացնել, իրենց կաշին փրկել, բայց սա՞ է մեր նպատակը, արդյո՞ք ունենք դրա իրավունքը»:

Մարգարիտ Եսայանը գտնում է, որ ԱԺ-ն կարող է բարոյական լուծում տալ հարցին, բայց զոհվածների հարազատները իրենցից այլ ակնկալիքներ ունեն, սպասում են, որ պետք է շուտով իմանան` ո՞վ է իրենց հարազատի վրա կրակողը, իսկ դա արդեն անազնիվ խաղ է լինում իրենց կողմից, ինչին անձամբ ինքը չի ուզում մասնակցել:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ինքն էլ է ուզում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Դավիթ Հարությունյանն ընդդիմացավ. «Որոշում է կայացվել, որ այս հանձնաժողովում կրկին Էթիկայի հանձնաժողովի կազմը լինի, որպեսզի որոշակի բալանս լինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930