Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Երնջակյանը` «ալտերնատիվ թեկնածուների» մասին (տեսանյութ)

Ապրիլ 11,2013 18:37

Արվեստագետը զարմանում է, որ Երեւանում քանդված պատեր ու կոյուղիներ կան:

 

Այս նկարն արված է այսօր, Երեւանի Արաբկիր համայնքի Ավետիսյան փողոցի 74, 80 շենքերի ետնամասում: Այսօր այդ շենքերի բակում Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ավագանու ՀՀԿ-ական թեկնածու-անդամները հանդիպում էին բնակիչների հետ:

Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը Տարոն Մարգարյանին ուղղված իր գովեստի խոսքում զարմացավ, որ մեկ-մեկ հեռուստացույցով էնպիսի բակեր, քանդված կոյուղատարեր, քանդված բակեր, աղբավայրեր, այլ տեղեր են նկարում ու ցուցադրում, որ ինքը զարմանում է, թե որտե՞ ղ են դա նկարել ու ցուացդրում: Իր համոզմամբ, Երեւանում նման բաներ չկան, մանավանդ, գործող քաղաքապետի օրոք: Պարոն Երնջակյանին տեղեկացնենք, որ իր չպատկերացրած կադրերից գոնե մեկն իրենց հանդիպման եւ իր զարմացած հայտարարությունների վայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, ուստի զարմանալու փոխարեն, պարզապես պետք է գլխավոր եւ կենտրոնական փողոցներից այն կողմ էլ նայել:

Երնջակյանն այլ մտավախություն էլ ունի, որ այս «քաղաքական ռազբորկաների» մեջ կկորցնենք Երեւանը: Ասաց ու քաղաքական հայտարարություն արեց մհերսեդրակյանաբար. «Այնպիսի ալտերնատիվ թեկնածուներ կան, որոնք ըսկի Երեւանը չգիտեն: Որոնց տանես Բութանիա թողնես` չեն կարող հետ գալ»:

Այն հատվածում, որտեղ տեղի էր ունենում ՀՀԿ-ականների թեկնածուն, նաեւ ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Հանդիպումնից հետո նույն բակի 97 շենքի բնակիչ տիկին Անահիտը մեզ պատմեց, որ այդ հատվածն արդեն երկրորդ անգամն են ասֆալտապատում, քանի որ 74 շենքում մարդիկ են բնակվում, ովքեր ՀՀԿ–ից են ու պաշտոնյաներ են: Թե հատկապես ովքեր են եւ ինչ պաշտոններ են վարում, տիկինը չգիտեր:

Այլ մանրամասները`  տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930