Բոլորս գիտենք, որ երկինքը կարող է մեզ շնորհել անձրև, ձյուն, ձյունախառն անձրև, «ընկնող աստղեր», բայց երբեմն երկնքից ընկնում են նաև այնպիսի բաներ, որ բացի զարմանքից այլ տպավորություն չեն կարող թողնել:
Հյուսիսային Կարոլինայի Չեստեր քաղաքում, կաթնային անձրևները սովորական բնույթ էին կրում: Բանն այն էր, որ քաղաքում գտնվում էր «Cremora» սուրճի համար չորացրած կրեմ արտադրող գործարան, որի հաճախակի արտանետման հետևանքով արհեստական կրեմը միաձուլվում էր ամպերին ու տեղում էր «կաթնային անձրև»:
Անձրև՝ գոլֆի գնդակներից: Նմանատիպ անձրևը կարող է իբրև օրհնություն ընկալվել գոլֆի սիրահարների համար, բայց իրականում ԱՄՆ-ի քաղաքներից մեկում տեղի ունեցած տորնադոյի պատճառով գոլֆի համար նախատեսված խաղադաշտից գնդակները խառնվեցին տորնադոյին և որոշ ժամանակ հետո երկնքից տեղացին գոլֆի գնդակներ:
Ճապոնացի մի քանի երիտասարդներ գետում նավարկելով զբաղվում էին ձնկնորսությամբ, երբ հանկարծ ուղիղ իրենց նավի վրա երկնքից կով ընկավ: Ճապոնացիների պատմությանը ոչ ոք չէր հավատում, մինչև որ ВВС-ի ռուսական բաժինը հաղորդեց, որ կովը ընկել է իրենց ուղղաթիռից այն ժամանակ, երբ վերջիններս զբաղված էին իրենց հերթական հաղորդաշարի պատրաստմամբ:
Երևի բոլորս էլ երազել ենք, որ երկնքից փող թափվի, իսկ իրականում նմանատիպ երևույթ տեղի է ունեցել: Այդ բախտին արժանացել են ֆրանսիական Բուրժե քաղաքի և Չիկագոյի բնակիչները:
Բրազիլիայի Santo Antônio da Platina քաղաքի բնակիչ Էրիկ Ռեյսը կարողացել է տեսախցիկով ֆիքսել այն պահը, երբ երկնքից կարիճներ են ընկնում: Հետագայում պարզվեց, որ դրանք Anelosimus Eximius ցեղատեսակին պատկանող կարիճներ են, որոնք բնակվում են ծառերի վրա և խառնվելով քամուն թափվել են երկնքից:
Անդրանիկ Ջալալյան