Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականները ցույց են տվել իրենց մուսկուլները». Ալեքսանդր Իսկանդարյան

Ապրիլ 11,2013 18:26

 

«Արդյունքների համաձայն իրավիճակը չափազանց լավատեսական է: Իրական հակառակորդներ չկային, Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց վերադասավորել իր ձայները: Բոլոր ընտրություննրին տեղի ունեցող քարոզարշավներն ու բողոքի ցույցերն ավանդական են դարձել: Պարտվող կողմը երբեք չի հաշտվում»,-,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքական զարգացումները Հայաստանում ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո» թեմայի շուրջ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա պնդմամբ մինչ մայիսի սկիզբ կլինեն քարոզարշավներ, լրագրողներն ու քաղաքական գործիչներն ավելի կակտիվանան, որը շուտով կվերջանա. «Նախագահը պետք է նշանակի կառավարություն,իսկ պաշտոնները կփոխարինվեն, զիջումների գնալն էլ անիմաստ է եւ չի լինի: Այն հիմնախնդիրները, որոնք կան Հայաստանում, միշտ էլ կմնան, միայն էժանագին փողերն են խնդիր՝ ոչ Ադրբեջանն է կորել, ոչ էլ Թուրքիան, ամեն ինչ նույն կերպ կմնա: Հայաստանը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի»:

Բանախոսի համոզմամբ ամեն ինչ կարող էր այլ կերպ անցնել, բայց… «Այս ամենը հետաքրքիր է լրագրողներին, մարդկանց :Մինչ հիմա կան մարդիկ, ովքեր դեմ են եւ միեւնույն է՝ կա Րաֆֆին, թե ոչ, նրանց որեւէ բան էր պետք դեմ գնալու համար: Շատերը անտիսերժ են ասում Րաֆֆիին, քաղաքական կերպով լուծել այս հարցը, այս սերունդը եւ Րաֆֆիին չեն կարող: Մարդիկ քվեարկել են Րաֆֆիի օգտին, հասկանալով, որ նա չի լինելու նախագահ, նրանք պատրաստ էին  այն ամենին, ինչ հնարավոր է, միայն ոչ կողմ լինել Սերժ Սարգսյանին»:

Պրն. Իսկանդարյանի խոսքով՝ մեկ քաղաքական ուժ, որ կառավարում է ժողովրդին, դա ճիշտ է, բայց ոչ արդյունավետ ու նպատակահարմար: Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին՝ նա նշեց, որ Տարոն Մարգարյանն ունի առավելություններ.«Հանրապետականները ցույց են տվել իրենց մուսկուլները, իշխանություն ունեցողների համար միշտ էլ առավելություն կա»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930