«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փառատոնը վաղուց էր ցանկանում Շարլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցել, ու հարմար պահը արդեն մոտ է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում Ազնավուրի աստղը կբացենք իր անվան հրապարակում: Ժամանակին մտածել էինք, որ ողջ գործիչների աստղեր չենք բացելու, բայց Ազնավուրն անառարկելի մեծություն է, եւ ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ նա կա, ես չկամ: Շանսոնյեն ներկա կլինի միջոցառմանը: Փառատոնի բացմանն էլ նրա հին, լավ ֆիլմերից մեկը կցուցադրենք: Այնպիսի ֆիլմ, որը համարյա ոչ ոք չի տեսել, ու փոքր ռետրոսպեկտիվ կլինի՝ 6 ֆիլմից բաղկացած»,-ասաց պարոն Ստամբոլցյանը:
Միքայել Ստամբոլցյանի հետ հարցազրույցը «Ոսկե ծիրանի» անակնկալների մասին՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ