Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը եւ բնությունը. «Գաֆէսճեան»-ում դպրոցականները մասնակից են նոր կրթական ծրագրի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 11,2013 18:01
PrevPhoto
NextPhoto

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկեց «Քաղաքը եւ վայրի բնությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված դպրոցականների համար:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, ծրագիրն իրականացվում է «Մեկուսացում. Ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսի շրջանակում:

«Ծրագրի նպատակն է` երեխաներին եւ նրանց ընտանիքներին մոտեցնել արվեստին` ավելի լավ ծանոթացնելով արվեստանմուշներին: Այսօր ծրագրին մասնակցում են Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր կծանոթանան ցուցանմուշներին, եւ թե ինչ է ուրբանիզացիան, ինչու են մարդը եւ բնությունը հեռացել իրարից: Այնուհետեւ դպրոցականների խումբը կբարձրանա ստեղծագործական սրահ, որտեղ աշակերտները կզրուցեն բնություն-ուրբանիզացիա-մեկուսացում խնդիրներից եւ կփորձեն դրանց լուծումները պատկերել թղթերի վրա: Բնությունից մարդու մեկուսացումը գլոբալ խնդիր է, այդ իսկ պատճառով երեխաները պատկերելու են մեկ ընդհանուր թղթի վրա»,-ասաց Լիլիթ Սոխակյանը:

Նա նշեց, որ աշակերտների ստեղծագործական աշխատանքները կարխիվացվեն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Նա նաեւ ասաց, որ կենտրոնի կրթական ծրագրերին մասնակցությունն անվճար է, իսկ դպրոցները նախապես են գրանցվում այցելությունների համար:

Աշակերտները «Սասունցի Դավիթ» ցուցասրահում ծանոթացան Ռոբերտ Գարքի, Մարտին Սքորի, Լեո Օզբորնի, Բրեդ Ռուդի քանդակներին եւ այլ նմուշներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930