Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» երիտասարդները կեղծ երդման թաղման արարողություն են անում

Ապրիլ 11,2013 17:54

Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց «Ժառանգության» մի խումբ երիտասարդներ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողություն են սկսել: Թաղումը անցկացվում է ընդունված արարողակարգով:

Կեղծ երդումը նստավայրի առջեւ 3 անգամ պտտելուց հետո, այս պահին  շարժվում են դեպի Օպերա: Ակտիվիստները իրենց պարանոցից կախել են նոր Հայաստանի երդման տեքստը եւ «վերջ կեղծիքին» ասելով անցնում են առաջ: Կեղծիքին վերջին հրաժեշտի խորհրդով նրանք խորհրդանշական դագաղը մի քանի անգամ պտտեցին նաեւ ԱԺ շենքի դիմաց: Խորհրդանշական կեղծիքը նրանք թաղելու են Ազատության հրապարակի աղբամանում: Թաղման արարողությունն ուղեկցվում է կեղծ լացով:

Ակցիային մասնակցում են նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայկանուշ Մեսրոպեան says:

    Հայը, ինչով ալ զբաղի, կ’ընէ նաեւ դագաղագործութիւն։ Ան ամէն օր կը
    շինէ քանի մը դագաղ` բան մը թաղելով իրմէ։ Բարեբախտաբար, անսպառ է
    իր կենդանութիւնը։ Լաւ դագաղագործ ըլլալով` լաւ ալ մեռել թաղող եղած է։
    Նշան Պէշիկթաշլեան

  2. Հրանտ Պապիկյան says:

    Դե որ Զառան որևէ մուտիլովկայի մասնակցելու հնարավորությունը բաց թողնի, ես կզարմանամ: Նաև կարծում եմ այդ ցնդաբանության հեղինակը հենց ինքն է, իր ոճին նման է: Բայց Բախշյանին ես ավելի լուրջ էի վերաբերվում…

  3. Արթուր says:

    Հարգելի պարոն Հրանտ Պապիկյան, լավ կլիներ, եթե դուք փոքր-ինչ հարգանք ունենայիք կանանց, ընդորում քաղաքականության մեջ արդեն որոշակի ավանդ ունեցող կանանց նկատմամբ և նրանց մասին խոսելիս բառերի և ձրակերպումների մեջ ընտրություն կատարեիք: Ավելին չեմ ուզում ասեմ, առավել ևս ցանկություն չունեմ իջնել խոսելու ձեր մակարդակին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930