Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի մասին. « Իսկը ծույլիկ ուսանողի գրած կուրսային լինի»

Ապրիլ 11,2013 17:41

P1092073 P1092072
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի գյուղապետերի, բնապահպանների, հնագետների ու շինարարների մասնակցությամբ հանրային լսում էր կազմակերպվել Թալինից միչև Ազատան կառուցվող 45,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծի կամ այսպես ասած ՇՄԱԳ-ի`շրջական միջավայրի ազդեցության գոտիավորման փաստաթղթի մասին:

Նշենք, որ Հյուսիս-հարավ կոչվող այդ ճանապարհը կառուցվելու է կառավարության նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Եվ մինչ մայրաքաղաքից ժամանած ծրագրի փորձագետները կներկայացնեին այն, շիրակցի գյուղապետերը, հատկապես բնապահպանները խայտառակ արեցին նախագծողներին: Վերջիններս նկատեցին, որ փնթի փաստաթուղթ է սարքված, որտեղ անտեսված են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես հայտնի չէ, թե ինչքան վարելահող կկորցնեն գյուղացիները այդ ճանապարհի կառուցմամբ, ինչքան կենդանիներ կոչնչանան, հատկապես Կարմիր գրքում գրանցված օձերը:

Գյուղապետերն էլ իրենց հերթին զայրացան, որ նախագծողները առանց գյուղերը մտնելու ու տեղանքին ծանոթանալու, փաստաթուղթ են կազմել ու գյուղացիներին հարկադրում են օգտվել իրենց նախագծած դաշտամիջյան ճանապարհներից ` առանց նախապես հաշվի առնելով բնակչության կարծիքը: «Մեզ դուք ձեռ եք առնում, ուրիշ ոչինչ, պահանջում ենք չեղյալ համարել նման որակի ՇՄԱԳ-ը, որը այսքան վնաս պիտի հասցնի բնակչությանը: Այս նախագիծը այս տեսքով խայտառակություն է, չգիտես ինքա՞ն հող կկորցնես, ինչ հարցնում ենք շինարարի վրա եք գցում: Միք վիրավորվեք, բայց սա իսկը ծույլիկ ուսանողի գրած կուրսային աշխատանք լինի: Կարմիր գրքում գրանցված թունավոր 3 տեսակի օձերի արիալ կա Մստարայի հատվածում, որը բացարձակ հաշվի չեք առել: Մի սվաղեք, այսպիսի բան չի կարելի, սա անլուրջ է, և պիտի գնաք պտիչկա դնե՞ք, թե հանրային լսում է անցկացվել, մենք նման բան թույլ չենք տա»,- հատկապես նեղսրտեցին բնապահպաններ Լևոն Մարտիրոսյանն ու Գևորգ Պետրոսյանը:

Նշենք, որ ցանկացած ձեռք բարձրացնող ու ոտքի կանգնող քննադատության էր ենթարկում նախագիծը:

Մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930