Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը:
Ցերեկվա հերթափոխում մրցահարթակը տրամադրվել էր տղաների 69 կգ քաշայինների ուժեղագույն խմբին, որտեղ մեր հանրապետությունից հանդես էին գալիս Ժորժ Եղիկյանն ու Արթուր Սարգսյանը: Ժորժը պոկում վարժությունում 125 կիլոգրամով ցույց տվեց 4-րդ ցուցանիշը, իսկ Արթուրը 123 կգ-ով 8-րդն էր: Երկրորդ մրցաձեւում` հրումում, Եղիկյանը բավարարվեց 155 կգ-ով եւ երկամարտի 280 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, իսկ Սարգսյանը թիմակցին զիջեց հինգ կիլոգրամով ու պայքարն ավարտեց 7-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ