Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրի դրոշն է ներկված Ադրբեջանին սահմանակից քարերին

Ապրիլ 11,2013 16:50

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի տարածքում, Ադրբեջանի հետ սահմանին, երկու բլուրների վրա երկու մեծ քար է կանգնեցված: Դրանցից մեկի մոտ 1990 թ. օգոստոսի 19-ին խորհրդային բանակի գնդակոծությունից զոհվեց Ոսկեվանի 26-ամյա բնակիչ Սաղաթել Խաչիկյանը:

Այդ մեծ քարերը հայ սահմանապահները ներկել են եռագույն դրոշի գույներով: Սակայն եռագույնի մաս կազմող նարնջագույնի փոխարեն քարերը ներկվել են դեղին գույնով: Այդ ցցուն քարերը տեսանելի են ադրբեջանական մարտական հենակետերից: Հնարավոր չէ՞ նարնջագույն ներկ ճարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930