Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները` ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի մասին. «Դատարկախոս ուժ է, որը միայն խոստանում է» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2013 16:43

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին կուսակցությունների նախընտրական խոստումները հիշեցնում են «Եվրատեսիլ 2007» միջազգային մրցույթում «Արևիկ» մանկապատանեկան համույթի ներկայացրած «Երազանքների բարի փերի» երգը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի` Երեւանի կառուցապատում, բարեկարգում եւ բնապահպանություն հատվածին, Ե. Ներսիսյանն ասաց. «Երբ խոսում են կանաչապատման , տարածքներում շինարարությունը դադարեցնելու մասին, թող մեկը տղամարդ լինի, իջնի օպերա` «Ջազվեի» անօրինական շինարարությունը, որ հենց հիմա տեղի է ունենում , կանխի, ես կասեմ հալալ է: Ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ գործ անում է: Այն ժամանակ, ես կհավատամ: Թե չէ խոսքն առանց գործի մեռած է»:

ՕԵԿ-ը նաեւ խոստանում է հանրային եւ մասնագիտական լայն քննարկման արդյունքում ընդունել Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագիծ: Ե. Ներսիսյանից հետաքրքրվեցինք, նոր հատակագիծը ի՞նչ կփոխի. «Ի՞նչ հատակագծի մասին է խոսքը, եթե բոլոր համարակալած քարերը, ջարդվել են ծանր տեխնիկայով, հին շենքերն ավիրվել են, հին հատակագիծ հասկացողություն չկա: Հին Երեւան չեն կարող կառուցել: Ի դեպ, այդ հեքիաթը պատմում էին նաեւ այն ժամանակ, երբ Մաշտոցի պուրակում պայքարում էինք»:

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն էլ շարունակեց. «Ես կհիշեցնեի Արթուր Բաղդասարյանին, որ Երեւանն այսօր դանդաղ գործող ռումբ է դարձել: Ցանկացած փոքրիկ երկրաշարժ Երեւանը հավասարեցնելու է հողին` իր նորակառույցներով ու հնակառույցներով: Կարծում եմ, որ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է սրա մասին մտածեր այսքան ժամանակ եւ ինչ-որ բան աներ…գործեք, խնդրեմ, պարտադիր է մտնեք քաղաքապետարան, որ նոր գործե՞ք: Այսքան ժամանակ ո՞ւր էիք…ՕԵԿ-ը իմ կարծիքով դատարկախոս ուժ է, որը անընդհատ նման խոստումներ է տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. aragast says:

    Ես ուշ-ուշ եմ Երևանի կենտրոնում լինում, եղել եմ Երևանի բնակիչ մինչև 90-ականները չնայած կատարյալ չէր, բայց գեղեցիկ քաղաք էր։ Բայց հիմա ահավոր է նույնիսկ նայելը, իրար մեջ մտած բարձրահարկ, նմանատիպ,և իմ կարծիքով ոչ ճարտարապետի ձեռքով և մտքով նախագծված շենքեր են։ Բնապահպանները ճիշտ են նկատում,երկրաշարժի դեպքում մեկը եթե քանդվի կթափվի մյուսն էլ կքանդվի։Մայթերը նեղացվել են, անցորդներին ճզմում են ուղարկում երթևեկելի մասով քայլել։ Անդառնալի ձևով կորցրեցինք տուֆակերտ Երևանի տեսքը։

  2. Հովսեփ says:

    Հարգելի Եղիա, չեք կարծւմ, որ ՕԵԿ-ին “ուժ” կոչելը չափազանց ճոխ որակավորում է: Ես ավելի շուտ կասեի, ՕԵԿ-ը փուչիկ է իր նախագահով ու անդամներով, որ ամեն մի թեթև քամուց այս ու այն կողմ է ընկնում, ու հավատացեք, ամենաառաջին իսկ ֆիզիկական խոչնդոտին բախվելուց պայթելու է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930