«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանի խոսքով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից անհետ կորած է համարվում մոտ հազար մարդ:
Ռ. Առաքելյանի համոզմամբ, տարիներ առաջ համացանցում հայտնված 9-ը րոպեանոց տեսանյութում ինքը կարողացել էր ճանաչել իր որդուն:
«Ես իմ որդուն տեսա ընկած: Շատերն ասացին, որ դա սարքած էր
Ադրբեջանի կողմից, բայց համենայնդեպս ես տեսա իմ որդուն»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց Ռ. Առաքելյանը՝ հավաստիացնելով, որ բացի իր որդուց, տեսանյութում կարողացել է տեսնել նաեւ իր որդու երեք մարտական ընկերներին:
Կարդացեք նաև
Տիկին Առաքելյանը համամիտ է այն կարծիքի հետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գերիների փոխանակման գործընթացն անհամաչափ է տեղի ունենում:
«Մեր հակառակորդը նույնիսկ աճյունները չի ուզում հետ տա: «Արաբո» ջոկատի տղաների աճյուններն ենք ուզում վերադարձնել, բայց դա էլ հնարավոր չի: Թշնամին ոչ մի կերպ չի համաձայնում»,-նշեց անհետ կորած ազատամարտիկի մայրը ու նկատեց, որ թշնամին պատճառաբանում է, որ նրանց տեղը ոչ մեկը հստակ չգիտի:
Նրա խոսքով. «Բոլոր միջազգային կազմակերպությունները խառնվել են էս գործում, բայց պատկերացրեք՝ ոչինչ չեն կարողանում անել»:
Անդրադառնալով անհետ կորած ազատամարտիկների հարազատների սոցիալական վիճակի թեմային, բանախոսը նշեց, որ անհետ կորած ազատամարտիկի ընտանիքի անդամները ստանում են թոշակ եւ պատվովճար:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ը գերիների միջազգային օրն է:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Լուսանկարը՝ https://poisksoldat.moy.su/-ից