Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը հուսով է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «one way ticket» չի գնել

Ապրիլ 11,2013 15:34

«Չեմ կարծում, թե դա «one way ticket» է»,- այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ եք կարծում, վերջին իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք կվերադառնա Հայաստան:

Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Աժ դահլիճից դուրս եկավ ու լրագրողներից տեղեկացավ, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա: «Փաստորեն через Մոսկվա Վաշինգտոն, ի՞նչ եք ուզում»,-հումոր արեց Շարմազանովը:

Իսկ ավելի լուրջ նկատեց. «Տեղյակ չեմ պարոն Հովհաննիսյանի ուղևորության մարշրուտին ու տեղյակ էլ չեմ, բնական է, թե ինչո՞ւ է գնում: Բայց որ վերադառնալու է՝ լավ է»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր թե Րաֆֆի Հովհաննիսյանը հիասթափեցրել է իրենց, Շարմանզանովը նշեց, որ իրեն ավելի ոգևորել է, թե ցուցարարների մեծամասնության, թե մասնավորապես ոստիկանության շատ ճիշտ կեցվածքը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կան մարդիկ, որոնք մի թաքուն անկյունում նստած սպասում էին, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, բայց դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում թե բազմակարծությունը, թե հանդուրժողականությունը, թե ոստիկանության և ուժային կառույցների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է»,- ասաց նա:

Շարմանզանովը դրական է գնահատում այն, որ ուժային կառույցի ղեկավարը ամենակարևոր պահին մտավ ժողովրդի մեջ: Վերջինս հիացած է նաև այն քաղաքացիների պահվածքով, ովքեր չեն գնացել սադրանքների, բայց հիասթափված է այն քաղաքացիների և քաղաքական սադրիչների գործունեությունից, որոնց հանգիստ չի տալիս, որ Հայաստանում այլևս ցնցումներն անցյալում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է շահմազանովը, բացի դուրս տալուց ուրիշ մի պիտանի բան կարո՞ղ է անել:

  2. mika says:

    One way ticket for you sharmazanov ……

  3. Baron says:

    Շարմազանով, քո Ճանապարհը շուտով կլինի через Նուբարաշեն Հունաստան, եթե իհարկե Նուբարաշենից հետո տակը մի բան մնա: Տղա հերիք է սրա-նրա թևերով թռվռաս, հիշիր մի պարզ ճշմարտություն, ով մոռանում է իր անցյալը, ապագա չունի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930