Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը չի կարող ինձ հայրական սեր տալ»

Ապրիլ 11,2013 15:28

Անհետ կորած ազատամարտիկ Նորայր Մուրադյանի որդին՝ Արտաշ Մուրադյանը, ազատամարտիկ հոր դեմքը չի հիշում: Ինչպես նա է ասում, երեք տարեկան է եղել, երբ հայրը մեկնել է ռազմաճակատ:

Արտաշը հիմա սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, եւ համադրելով հարազատների պատմածները՝ պատմում է, որ հայրը ծառայել է Կոտայքի մարզի կամավորական ջոկատներից մեկում եւ անհետացել է Մարտակերտի շրջանում:

Երբ խոսքը գնում է կառավարության ու պետական օժանդակության մասին, ազատամարտիկի որդին նշում է. «Ես չեմ հիշում դեպք, երբ կառավարությունից օգնություն խնդրեմ, ու կառավարությունն իր հնարավորության սահմաններում ինձ չօգնի: Ինչ իրավիճակ որ եղել ա, կառավարությունն ինձ օգնել ա: Միայն հայրական սիրո կարիք ունեմ»,- նշում է Արտաշը՝ համոզմունք հայտնելով, որ եթե ինքը չդիմի կառավարությանն օգնության համար, ապա կառավարությունը չի իմանա, որ ինքն ու իր ընտանիքը օգնության կարիք ունեն:

Արտաշն երկու տարի բանակում ծառայելուց հետո որոշել է ծառայությունը շարունակել ուժային համակարգում: Ինչպես նա է ասում՝ որոշումն իրենն է եղել:

  Աշոտ ԱԹԱՅԱՆ

Լուսանկարը՝ tumblr.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930