Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցականներին պատկանող օբյեկտների հարցը մի քաղաքականացրեք. ասում է ՀՅԴ-ական ավագանու թեկնածուն

Ապրիլ 11,2013 15:19

ՀՅԴ-ից  ավագանու թեկնածու Բորիս Հայրապետյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու անելիքների թեմայով կազմակերպված քննարկմանը նշեց, որ իրենց  կարծիքով՝ Երեւան քաղաքի ներկայիս կառուցապատումը չի համապատասխանում ողջ աշխարհում ընդունված ռացիոնալ սկզբունքներին. « Երեւանում պետք է լինեն շատ կանաչապատ գոտիներ, բայց մեզ մոտ առ այսօր կենտրոնում բազմաբնակարան շենքերի առկայություն կա, կառուցապատումը անօրինական է»:

Հայրապետյանի խոսքով՝ Օպերայի շրջակայքում գտնվող կուսակցականներին պատկանող օբյեկտների հարցը չպետք է քաղաքականացնել, փոխարենը` «պետք է հետեւել, թե ով է նրանց այդ իրավունքը տվել»:

«Այսուհետ պետք է ընդհանուր ուժերով պայքարել ինքնակամ, ապօրինի շինարարության դեմ եւ բեռնաթափել քաղաքը այդ վատ կառույցներից»,-համոզված է Հայրապետյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930