Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Չի կարելի ժողովրդին կանչել, ասել՝ «Բարեւ Հայաստան» գնացեք տուն»

Ապրիլ 11,2013 15:14

«Ես գնահատականներ չեմ ուզում տալ, քաղաքական գործիչ չեմ: Բայց չի կարելի ժողովրդին հավաքել,  ինչ-որ անկապ բաներ ասել, հետո ասել` գնացեք տուն, կգաք ժամը 6-ին, էլի ինչ-որ բան կասեմ: Հետո կգնաք տուն, կգաք ուրբաթ օրը, էլի ինչ-որ բան կասեմ: Հետո դուք անընդհատ կգնաք տուն, կգաք ու ես ինչ-որ բան ձեզ կասեմ : 2 ամիս ժամանակ կար, որ նա ունենար քաղաքական ծրագիր: Ի՞նչ եք պատրաստվում անել մեկ ամսվա ընթացքում , ի՞նչ կետի ես գալու, հետո ուր ես գնալու եւ վերջնակետը որտեղ է  է: Ժողովուրդը սա է ուզում տեսնել: Չի կարելի ժողովրդին կանչել,  ասել՝ «Բարեւ Հայաստան»  գնացեք տուն: Էդ մարդը գործը թողել է , էդ օրը իր վրա խոսակցություն է եկել»,- այսօր «Ելակետ» ակումբում ապրիլի 9-ին անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները այսպես գնահատեց բնապահպան-ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, ով նաեւ Ազատության հրապարակի շարժման ակտիվիստներից է:

Եղիա Ներսիսյանն էլ հավելեց. «Գնահատական չեմ տա, որովհետեւ փոքր մարդ եմ՝ քաղաքական գործընթացին գնահատական տալու համար: Ես այնտեղ եմ, որտեղ ցանկացած մարդ հաղթահարել է իր մեջ վախն ու ստրուկը եւ դուրս է եկել փողոց` ռեժիմի դեմ: Ես իր կողքին եմ իր համար: Ես ժողովրդի կողքին եմ, 2008-ին էլ էի օպերայում : Հարթակին կանգնած մարդկանց երբեք չեմ հավատացել ու չեմ հավատում, դրա համար գնահատական տալը սուտ բան է: Իսկ Րաֆֆիի արածը ժողովուրդը կգնահատի»:

Դասադուլավոր Տաթեւիկ Մայիլյանն էլ շարունակեց. «Ես սպասում էի, որ ապրիլի 9-ին ոչ մի բան չի լինելու: Երբ ինքը ասաց` հացադուլ եմ անում, մտածեցի՝ ես իր հետ իմ գործելաոճը եւ ազատությունը չեմ կապում: Ես հույսեր չէի կապում, որ ապրիլի 9-ին ամեն ինչ փոխվելու է: Անմիտ քայլ էր գնալ Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդ գնալու համար Բաղրամյանով պետք էր անցնել, եթե Բաղրամյանը փակ է, ուրեմն Ծիծեռնակաբերդ չես հասնի: Քանի որ ժողովուրդը անընդհատ ասում էր՝ հիմա, ուղղակի ճարահատյալ պետք էր մի բան անել, որ մյուս օրն էլ իր մոտ ինչ-որ մեկը գար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարազատներս,՝ շատ խստապահանջ մի եղեք: Ամեն ինչ թող լինի աստծու կամքով և առանց արյան:
    Ժողովրդի արյունը թափելը հանցավոր ռեժիմի կիռքն է, և մեր պարտությունը: Մեզ հզոր կամք, և մենք հաղթելու ենք, ոչ ոք չի կասկածում:

  2. Հայկ says:

    Մի վհատվեք, պայքարն այլընտրանք չունի: Կարծում եմ Րաֆֆին ապրիլի 9-ից լուրջ հետևություններ կանի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930