Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամարյան. «ՀՀ-ում քաղաքական ուժերն ակտիվ բանակցություններ են տանում կրոնական կառույցների հետ» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2013 14:55

Այդ թվում` ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը

Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ վերջին շրջանում կրոնական կառույցները մեծ դերակատարություն ունեն եվրոպական եւ ասիական երկրներում նախընտրական եւ հետընտրական զարգացումների վրա. «Գործընթացները, որոնք կատարվեցին Ուկրաինայում, Վրաստանում, Սերբիայում, Արաբական  երկրներում, կրել են ազդեցությունն այն  գերտերությունների, որոնք օգտագործում են կրոնական կառույցները` իրենց նպատակներին հասնելու համար:  Եվրոպայում հիմնականում օգտագործվում են խարիզմատիկ եկեղեցու կառույցները, որոնք ակտիվ մասնակցում են նախընտրական եւ հետընտրական շարժումներին: Պատկերացրեք մի կառույց, որն ունի 20.000 հետեւորդ: Եթե հովիվը հրաման է տալիս,  բոլորը պետք է կատարեն: Այս առումով քաղաքական ուժերին ձեռնտու է օգտագործել կրոնական կառույցներին»:

Պարոն Ամարյանը հայտնեց, որ «բարեգործականի» անվան տակ գործող մի շարք կրոնական կառույցներ բեռ են ներկրում Հայաստան, որն էլ ազատվում է պետական հարկերից` բաժանվելու փոխարեն վաճառքի դրվելով. «Այժմ էլ դատական գործ է գնում նման խնդրով, որովհետեւ մարդկանց բաժանելու փոխարեն՝ հագուստը հանվել է վաճառքի»: Ամարյանը տեղեկացրեց, որ նման բարեգործական կառույցները հիմնականում գործում են դեսպանատների հովանավորության ներքո` ծավալելով ֆինանսական գործունեություն. «Իսկ թե ուր է գնում ապրանքների վաճառքից ստացված գումարը, համապատասխան կառույցները պետք է զբաղվեն այդ հարցով: Արտասահմանյան  հատուկ ծառայություններն այսօր օգտագործում են բարեգործական հասարակական կազմակերպություններին` իրենց նպատակների համար: Ոչ մի քաղաքական ուժ պաշտոնապես չի ֆինանսավորվում արտասահմանից, իսկ ոչ պաշտոնապես ֆինանսավորվելու տարբերակն էլ դա է»:

Բանախոսը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի ընտրությունների թեկնածուներից մեկն ակտիվ համագործակցել է կրոնական կառույցների հետ. «Անուններ չենք հրապարակի, որովհետեւ լրագրողները սենսացիայի ետեւից են գնում: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում` հաղորդագրության տեսքով: Բայց այն, որ քաղաքական ուժերն ակտիվ բանակցում են կրոնական կառույցների հետ, միանշանակ է: Օրինակ` օբյեկտներից մեկում հանդիպել են քաղաքական կառույցների ղեկավարներ, կրոնական կառույցի ղեկավար եւ բուհերից մեկի ղեկավարը»:

Ինչ վերաբերում է իշխանական ուժերի կողմից տարվող  բանակցություններին, Ալեքսանդր Ամարյանի խոսքով. «Իշխանական ուժերն այնքան վստահ են իրենց վրա, որ նման «մանրուքներով» չեն զբաղվում: Այստեղ ձայնի հարց է»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930