Aravot.am-ին հայտնի է դարձել, որ երկու տարի առաջ Հայաստանի շախմատային ֆեդերացիային անդամագրված խարկովաբնակ կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան վերադառնում է Ուկրաինայի շախմատի ֆեդերացիա: Թե ի՞նչն է պատճառ դարձել նման որոշում կայացնելու համար, առայժմ հայտնի չէ: Ասենք, որ Դոլուխանովան այսօր մեկնում է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է միջազգային երկու մրցաշարերի` Լիլում եւ Մետցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ