Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը սխալ հաշվարկ արեց Վան-Երևան չվերթի վերաբերյալ». Թուրքագետ

Ապրիլ 11,2013 14:50

Տարածաշրջանային զարգացումները  ինչ ազդեցություն կարող են ունենալ հայթուրքական հարաբերությունների վրա` թուքագետի մեկնաբանությամբ:

« Թե’ Ռուսաստանի և թե’ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ  Ղարաբաղը և հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի մեկ հանգույցում տեսնել: Սակայն վերջերս տեսանք, որ  Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ  հանդիպման   ժամանակ հիշեց հայ-թուրքական հարաբերությունների մասին և կրկին  փորձեց զուգահեռներ տանել ԼՂՀ-ի  հարցի, հայ-թուրքական սահմանի բացման  և հարաբերությունների մասին: 2009թ.-ից, սա շատ հստակ քաղաքականություն է, որը Թուրքիան վարում  է, այս կծիկով փոխկապակցել մեկը մյուսով»,-այս մասին այսօր  «Տեսակետ» ակումբում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա  կարծում է, որ արձանագրությունները վերջին ժամանակահատվածում ակտիվություն մտցրած փորձ է, որը  հույս տվեց փոփոխությունների, ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև շատ երկրների.«2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, այն ռեգիոնի սահմանները փոխելու ունակ էր, որը չկարողացանք օգտագործել:  Մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից, հասկանանք, թե որտեղ սխալվեցինք, գուցե շտապեցինք, բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան ամեն բան անում է հարցը կապելով ԼՂՀ-ի հետ»:

Ըստ թուրքագետի` 2009-ի արձանագրությունը փորձ էր հաջորդ անգամ շատ ավելի որակյալ, մասնագիտորեն ավելի պատրաստված և մտածված մոտենալ այս հարցին:

Բանախոսի խոսքով` Թուրքիան այնպիսի հարևան է, որի հետ մենք հարաբերություն չունենալ չենք կարող: «Տարեկան 200 մլն հասնող ապրանքափոխանակություն ունենք, շաբաթական երկու անգամ ինքնաթիռ ունենք, որն արդեն հարաբերություն է: Վաղ թե ուշ արձանագրություններ լինելու են և  մեր խնդիրն է այսօր պատրաստվելու այդ փորձությանը»:

Թուրքագետն անդրադառնալով Վան-Երևան չվերթի կասեցմանը, ասաց, որ ուրախ է դրա համար: «Ես այս  կասեցումը շատ դրական եմ համարում: Ապրիլի 24-ի նախօրյակին ևս մեկ ժամանակավոր հարաբերություն Թուրքիայի հետ, պարզապես ուժեղացնում է Թուրքիայի  դիրքերը ապրիլի 24-ի վերաբերյալ:  Եվս մեկ անգամ Օբամային ասելու էին, թե ինչ շրջափակման մասին է խոսքը, եթե մենք բացում ենք հավելյալ չվերթ: Ադրբեջանցիները կրկին սխալ հաշվարկ արեցին և  վերջիններիս ճնշման տակ Թուրքիան կասեցրեց: Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում հիստերիան ավելի մեծ էր, որն այս դեպքում եղավ օգուտ մեզ»,-ասաց թուրքագետը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930