Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական ավագանու թեկնածուն մեղադրեց քաղաքապետարանին

Ապրիլ 11,2013 14:42

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ավագանու ընտրություններին մասնակից ԲՀԿ-ական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ քաղաքի գլխավոր հատակագիծը պետք է հասու լինի բոլորին, քանի որ բոլորը խոսում են դրա մասին, բայց չգիտեն, թե դա ինչ է: «Այսօրվա շենքերի տարիքը, որ նայում ենք, Երեւանը ծերացող քաղաքի տպավորություն է թողնում, շատ են հին ու վթարային շենքերը, Երեւանի բյուջեով  այս առումով կարելի է մեծ գործ անել»,-նշեց Գասպարյանը:

Թեկնածուն գտնում է, որ յուրաքանչյուր շինթույլտվության պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է եւ եթե անգամ դա արվում է անօրինական, կրկին պատասխանատուն քաղաքապետարանն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930