Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ տարի հետո ոչ ոք չի կրելու այսօրվա ապօրինությունների պատասխանատվությունը». Ավետ Պողոսյան

Ապրիլ 11,2013 14:26

Այսօր «Մեդիա կենտրոնում»  ՀԱԿ-ի ավագանու թեկնածու Ավետ Պողոսյանը հետեւյալն ասաց. « Գոյություն ունի Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծ:  Այն ունի օրենքի ուժ, իսկ դա խախտելը հանցագործություն է, որտեղ են այդ հանցագործները»: Պողոսյանը այդ հանցագործության մեջ մեղադրելով իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ` «Այս սեղանի շուրջ նստած մարդկանցից այդ հանցագործության համար պատասխանատու է Լևոն Իգիթյանը, որպես ՀՀԿ-ն ներկայացնող մտավորական»: ՀԱԿ-ի կողմից երբևէ անպատասխանատու հայտարարություն չի հնչել, հավաստիացրեց Պողոսյանը, որի ձեւակերպմամբ՝

այնպիսի իշխանություն, որը հաշվետու է իր քաղաքացու հանդեպ, հիմա չկա.«Հինգ տարի հետո ո՞վ է կրելու այսօրվա ապօրինությունների պատասխանատվությունը: Ոչ ոք: Ինչպես եւ այսօր ոչ ոք չի կրում հինգ տարի առաջվա ապօրինությունների պատասխանատվությունը»: Պատասխանելով հարցին, թե հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի խնդիրների լուծման ի՞նչ մեխանիզմներ կարող եք ունենալ, քանի որ դրանք հիմնականում վերաբերում են օլիգարխներին, որոշ հզոր ուժերին, որոնց դեմ պայքարել քաղաքապետարանը, ըստ էության, չի կարողանում՝ Պողոսյանը ասաց. «Եթե օլիգարխները զրկվեն իրենց քաղաքական հենարանից, որ ապօրինաբար օգտագործում են, դա կլուծի հարցը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930