Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարոն նախարար, տասը չափէք, մէկ կտրէք

Ապրիլ 11,2013 14:22

Հ1 հանրային ալիքի լուրերի բաժնից իմացանք գիւղատնտեսութեան նախարարի տեղեկատւութիւնը այն մասին, որ ծրագրել են հայկական Ծիրանը (առայժմ մեծատառով գրելու արժանի հայկական բնիկ միրգը) խաչաձեւելով եւրոպական ծիրանի հետ (մի՞թէ եւրոպացիք էլ ծիրան ունեն) ընտրողաբար ստեղծել (սելեկցիա) նոր տեսակի ծիրան՝ ստանալու համար գարնանից մինչեւ աշուն պտղաբերող, ցրտադիմացկուն, հիւանդամերժ եւ լաւ տեսքով ու երկար պահպանուող ծիրան: Յարգարժան պարոն նախարար, այնպէս արէք, որ իրենք՝ եւրոպացի՛ք ձգտեն իրենց ծիրանը ազնուացնել հայկական մրգի տեսակների միջոցով: Փաստօրէն «կուլտուրականացուած» մրգի փոխարէն վերականգնելու ենք նախկին վայրենի կամ կիսավայրենի, բայց դիմացկուն տեսակները: 17 տարի ԱՄՆ-ում ապրողս ընդամենը երկու անգամ եմ սխալուել եւ ծիրան գնել. առաջին անգամ՝ չիմանալով (իմ «խամութեան» պատճառով), իսկ երկրորդ անգամ՝ խաբուելով Կալիֆորնիայի պիտակից (թող մեր կալիֆորնիացիները ինձ ներեն): Այո՛, արտասահմանում մրգի ու բանջարեղէնի սեզոն չկայ: Բայց խանդավառ գնողներ էլ չկան ոչ միայն այն պատճառով, որ սեզոնից դուրս դրանց գները շատ բարձր են, այլ դրանց անհամութեան պատճառով: Նոյնիսկ արտասահմանցիներն են գործածում «Ամէն պտուղ ուտել իր սեզոնին» արտայայտութիւնը:

Պարոն նախարար, ժամանակին, Խորհրդային Հայաստանում խաղողի այնքան նոր տեսակներ բուծեցին (եւ նոյնքան էլ գիտական թեզեր– դիսերտացիաներ պաշտպանուեցին), որ վերացան մեր եզակի եւ տարբեր նպատակներին ծառայող համապատասխան խաղողի տեսակները (քաղցր, կիսաքաղցր, ճաշասեղանի դառը գինիների համար, կամ սեղանին դնելու աղանդերային «դեսերտի» խաղողները): Մինչդեռ, երկու տարի առաջ հարց բարձրացուեց, օրինակ, արդէն վերացած խարջի կոչուող խաղողի տեսակը վերականգնելու մասին՝ բարձրորակ խմիչքների տեսակներ արտադրելու համար: Վերջին տարիներին հայաստանահայերը շուկայում չեն գտնում մեր հռչակաւոր «Անահիտ» կոչուած համեղ լոլիկի տեսակը: Փոխարէնը սկսել են աճեցնել թէեւ ողորկ ու փայլուն, բայց կաշւի նման հաստ կեղեւով անհամ լոլիկներ: Թերեւս այս օտարածին անհամամուծութիւնները ուրիշներին արտահանելու իմաստով փող բերող եւ դրանով եկամուտ ապահովողների համար արդարացուած են, սակայն նման անհեռատես քաղաքականութեամբ կորչելու է հայկական ծիրանի փառքը: Մոռացա՞ք, որ «Ոսկէ Ծիրան» փառատոնի մասնակից երկրները՝ Գերմանիայից մինչեւ Ճապոնիա, հարկ համարեցին մեր ծիրանի կորիզները տանել՝ իրենց երկրներում աճեցնելու համար:

Դուք ծագող դժուարութիւններից խուսափելու փոխարէն պէտք է լուծէք եղած այգիների տարածքները մեծացնելու, նորերը ստեղծելու, ցրտահարութիւնների ու կարկուտի դէմ պայքարի միջոցներ ձեռնարկելու խնդիրները:

Մենք չենք կասկածում, որպէս ղեկավարի՝ Ձեր ազգային մտածողութեամբ եւ հեռատես ու խոհեմ քաղաքականութեամբ տնտեսութիւն վարելու կարողութեանը:

Ընդունեցէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ (ԱՄՆ)

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930