Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ջարդել այն ճարտարապետի ձեռքը, ով ստորագրում է անօրինական, անհամապատասխան շինարարական ակտի տակ». Գարեգին Հակոբյան

Ապրիլ 11,2013 14:10

Ավագանու թեկնածու, «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Գարեգին Հակոբյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով քաղաքի խնդիրներին, ասաց. «Երեւանն ունի գլխավոր հատակագիծ, իսկ դրանից շեղվելը օրենքի խախտում է, շատ եմ ափսոսում, բայց այդ շեղումներն այսօր շատ են»: Հակոբյանի խոսքով` այսօր ամենից շատ մտահոգիչ է պատմամշակութային օբյեկտների հարցը, որոնցից է`  փակ շուկայի խնդիրը: «Երբ հանրությանը ինչ- որ հարց է հուզում քաղաքաշինության հետ կապված, ավագանին լռում է»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ  ապօրինությունները մեր քաղաքում տարիներ շարունակ չեն դադարեցվում:

«Պետք է ջարդել այն ճարտարապետի ձեռքը, ով ստորագրում է անօրինական, անհամապատասխան շինարարական ակտի տակ»,- այս կարծիքին է «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչը:

«Ավագանու աշխատանքին այս պահին միայն կարող ենք բացասական գնահատական տալ, արձանագրությունները կարդում ենք, տեսնում, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն քվեարկում են միայն կողմ»,- վստահեցրեց Գարեգին Հակոբյանը:

Եվա Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930