Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել հրավերով

Ապրիլ 11,2013 14:07

Նոր տեղեկություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի մասին

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր Մոսկվա մեկնելու հետ կապված նոր տեղեկատվություն հաղորդեց Aravot.am-ին: Պարզվում է՝ Մոսկվա մեկնելը եղել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, այլ՝ հենց պաշտոնական Մոսկվայի հրավերով: Մեր հարցին՝ Վլադիմիր Պուտինի՞ հետ է հանդիպելու, թե՞ Մեդվեդեւի՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես հանդիպման ձեւաչափի մասին տեղեկություններ չունեմ, ուղղակի գիտեմ, որ պլանավորված հանդիպումներ ունի: Հանրահավաքի հենց սկզբում արդեն ակնհայտ էր, որ ինքը պլանավորել է նման հանդիպում»:

Մենք ճշտեցինք՝ բայց Վլադիմիր Պուտինը կամ Մեդվեդեւն ընդունելո՞ւ են նրան, թե՞ նա առայժմ գնում է, չգիտի ինչ կլինի՝ Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող նման արկածախնդրությունների դիմել. «Մինչեւ նախագահական ընտրություններնն էլ ինքը Ելիսեյան պալատից հրավեր ստացավ ու գնաց, իր նախաձեռնությամբ չի գնացել ոչ Ֆրանսիա, ոչ էլ Ռուսաստան: Ես  գիտեմ մի բան՝ այդ հանդիպումը Մոսկվայում պատահականությունների շարքից չէ, իր նախաձեռնությամբ չի, գիտեմ, որ  նախապես իր մոտ հանդիպման եկել են: Ենթադրում եմ, որ եղել է նաեւ այդ հրավերը բերելու, փոխանցելու հետ կապված: Ես կարող եմ վստահ լինել, որ դա փոխանցված հրավեր է եղել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում «Գնում եմ Պուտինից ժողովրդի հաղթանակը բերեմ»՝ Ստյոպա Սաֆարյանն այսպես բացատրեց. «Րաֆֆին մի քիչ սիմվոլիզմի սիրահար է, երեխեք ջան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ռուսական ,,Նովիե վրեմենա,, պարբերականը,արձագանելով Րաֆֆի Հվհաննիսյանի՝ ,«Պատրաստ եմ, ոչ թե մեռնելու, այլ ապրելու եւ գնալու վաղը առավոտ Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու եւ բերելու հայ ժողովրդի հաղթանակը,, ապրիլի 9-ի հանրահավաքում արած հայտարարությանը,հրապարակել է Րաֆֆիի՝ Պուտինին ուղարկած ներքոգրյալ նամակը. ,,Մեծարգո,հարգարժան պարոն Պուտին ջան,գրում եմ ,,Արմավիա,,ի ինքնաթիռից՝ Սերժի հետ միասին դժոխք գնալու ճանապարհին:Ես լավ եմ,տիկին Լյուդմիլա՞ն ինչպես է:Մի տասն օր առաջ ես Ձեզ SMS ուղարկեցի՝ ,,Ազատության,, հրապարակից:Երևի Ձեր տրուբկայի բատարեյկան նստած էր,դրա համար էլ չպատասխանեցիք:Մեզ մոտ արդեն գարուն է:Նույնիսկ հարգարժան Արթուր Բաղդասարյանն ու Արտաշ Գեղամյանը շրջում են առանց կալգոտկաների:Չէ,ուրիշ բան չմտածեք,ուղղակի մեր մոտ շատ շոգ է:Ես էլ երեկ մտա կողքի վարսավիրանոց ու на голо прическа անել տվեցի:Ամսի 9-ին տեսա զադնի ենք գնում,ռեզկի գազ տվեցի ու ընկանք բուքսավայտի մեջ…Լավ էր,զորավար Վովան էկավ՝ բրթեց-բրթեց ու ռիվոկով հասանք Ծիծեռնակաբերդ:Մոմ վառեցինք,Ձեզ,Օբամա-Մոբամային ու Սերժիկին մի լավ օրհնեցինք…Չէ,просто Վովան վռազել էր ինձ օգնության հասնելու ու իր տիրացուի կամուֆլյաժը չէր հասցրել հագնել…Մի քանի օրից ուզում էի գալ Մոսկվա,կարևոր բան կար ճշտելու:Հիմա էլ ուշ չէ,եթե համաձայնվեք ինձ հետ միասին Կարմիր հրապարակում ժողովրդի ներկայությամբ հանդիպելու,ապա Բաղդասարովին կասենք փոխի մարշրուտը՝ դեպի Մոսկվա:Միայն խնդրում եմ Սմոլենսկի օդանավակայան չուղարկեք,դիակ դառնալու ցանկությունը просто шутка էր:Կողիս նստած Սերժը բարևում է ու անհամբեր սպասում Ձեր ադոբրյամսին:,,

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/04/11/229725/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  2. dyadyur says:

    Այն, որ Ռ.Հովհաննիսյանը ազնիվ է,կասկածից վեր է:Սակայն չի կարելի այդքան միամիտ լինել:Միթե նա չի հասկանում,որ այդ հրավերը,եթե նույնիսկ այն իրականում գոյություն ունի,իրեն նվաստացնելու և վերջնականապես վարկաբեկելու համար է արվել: Օրինական հարց է ծագում` ,,А Москва тут причем,,Իսկ ես,միամիտս,կարծում էի թե մենք`որպես պետություն,ԱՆԿԱԽ ենք ու ԻՆՔՆԻՇԽԱՆ:

  3. Համլետ says:

    Քիչ առաջ ռուսական ,,Армянское время,, պարբերականը հրապարակեց Պուտինի պատասխան նամակը Րաֆֆիին.
    ,,Барев,Раффи джана,позвольте дальше написать на моем любымом-армянском языке.
    Իմ սրտից արյուն կաթեց,երբ կարդացի Ձեր SMS-ը,սիրտս լցվեց,ձեռ ու ոտս դող ընկավ ու չկարողացա очень долго атветить.Прости,уважаемый…
    Ես չհասկացա,թե Դուք ո՞ր Լյուդմիլայի որպիսությունն էիք հարցնում,Սարգսյան,թե՞՝ Պուտինա:
    ՐաՖ ջան,Դուք չգիտե՞ք,որ ես оранжевый գույնից ալերքիա ունեմ:Լավ կլիներ էդ գույնը փոխեիք իմ ու Ազատիչի սիրած голубой գույնով՝ համ էլ կսիրաշահեք արդեն առանց կալգոտկաների ման եկող Артуру Багдасаряну и Арташесу Гегамяну:Հիմա Կարմիր Հրապարակի մասին:Արի կլինի քարը փեշիցդ թափի ու համաձայնվի հանդիպենք Лениградка-ի վրա:Չէ,ուրիշ բան չմտածեք,просто там…դե՝ сами понимаете,народа побольше…Մեր от души հանդիպման ժամանակ աղոթք կկարդա,ну этот,как его звали,не помню,но помню,որ դու ասել էիր լավ պղծում է Ձեր աստվածաշունչը…Ներիր,ինձ մոտ срочни եկավ Гондураси Սերժ Ազատիչը,մի քանի բան-ման ասեմ,ճամփու դնեմ,նոր կշարունակեմ նամակս…Пока,Рафо джана….

  4. Համլետ says:

    Շարունակեմ նամակս,Рафо джана:Ինչի՞ վրա остановились…Հա,Гондураси Սերժը յաման язва մարդ դուրս էկավ,հազիվ отмазка արեցի:Եկել,ասում էր մի քանի կիլո էլ մեզ ,,հաղթանակ,, տուր տանեմ,տունս պահեմ:Ասի չէ,սաղ-սաղ էղածը մի 10-15 կիլո ,,հաղթանակ,, է,էն էլ խոսք եմ տվել Լոսի Ռաֆոին:Էնպես,որ,ջանդ էն ձեր Լֆիկյանի շաքարով կտրեմ,կտամ քեզ,ախպեր,տար՝ վայելիր,էլ որ օրվա հարևաններն ենք,որ մեկս-մեկիս չօգնենք…Նորից ներողություն,հիմա էլ Սոմալիի Սերժ Ազատիչն էկավ ,,հաղթանակ,, խնդրելու,надоели տո…попозже կշարունակեմ,Ռաֆո ջան…

  5. Գայանե says:

    Իբր ինչ..

    • Համլետ says:

      Իբր այն,որ մենք արդեն 1998 թվականից սկսած՝ նույն գետը հա մտնում,հա դուրս ենք գալիս…Վերջապես երբ ենք հասկանալու,որ ԱԽՔապարը մեր երկրի հերն անիծում է:Երբ ենք գիտակցելու,որ քաղաքական պոռնկութունը պետք է արժանանա տոտալ արհամարանքի,ինչու չէ,նաև՝ համենդհանուր ծաղր ու ծանակի:

  6. Artur MELIQYAN says:

    հիմարություներ մի գրեք ցավուք մարդիկ կան որ կհավատան այս անհեթեթ մեկնաբանությանը

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հիմարը ականջ չունի. Շեքսպիրը սխալ էր:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Րաֆֆիին շատերն են ( կամա, թե ակամա ) թերագնահատում. շնորհակալություն բոլորին այդ նվերի համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930