Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Իգիթյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց, որ տարածված կարծիք կա, թե ճարտարապետներն անտաղանդ են, բայց այդպես չէ, մենք լավ ճարտարապետներ ունենք, պարզապես` «Երեւան քաղաքի հատակագծի անընդհատ փոփոխվելուն բազմաթիվ ուժեր են մասնակից լինում»:
Իգիթյանին հետաքրքրում է, այսօր Օպերայի այգում տասնութ օբյեկտ կա, հարկավոր է հետաքրքրվել, տեսնել, թե դրանց հետեւում որ կուսակցություններն են` «Կոչ արեք, որ նրանք հրաժարվեն ու ասեն՝ մենք հասկացանք, որ դա քաղաքին վնաս է»:
Իգիթյանը նշեց, որ չպետք է անպատասխանատու հայտարարություններ անել, իրեն հանցագործ համարելու, ինքը կարող է այլ կերպ վարվել ու պետք չի, որ ինչ- որ մեկն ապացուցի, որ Երեւան քաղաքն իրենից ավելի շատ է սիրում:
«Ես քաղաքաշինության խորհրդի անդամ չեմ՝ հենց իմ վարքի, ընդվզելու պատճառով»,- ասաց Իգիթյանը, նշելով, որ Տարոն Մարգարյանը միայն մեկուկես տարի է՝ ինչ քաղաքապետ է, եւ չպետք է նրան 20 տարվա խնդիրների համար մեղադրել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ