Սպառողների իրավունքների մասին օրենքները «Սամսունգ» սպասարկման կենտրոնի եւ «Օպտիմալ» խանութի համար չե՞ն
2012 թվականի մայիսի 30-ին «Օպտիմալ» տեխնիկայի խանութից (Նալբանդյան 116 հասցե) գնել եմ «GALAXY R» բջջային հեռախոս՝ 210.000 դրամ արժողությամբ, որին տրվել էր 1 տարվա երաշխիքային կտրոն: Մեկ ամսից հեռախոսն ինչ-որ խնդիրներ ունեցավ, ու քանի որ երաշխիքի մեջ էր, որոշեցի տանել «Սամսունգ» սպասարկման կենտրոն, որտեղ, ըստ երաշխիքային կտրոնի, պետք է ստուգեին իմ հեռախոսը: Առաջին անգամ այնտեղ մտածեցին, թե ծրագրային խնդիր կլինի, մասնագետը միանգամից առանց զննելու հեռախոսս «ֆորմատ» արեց: 1 շաբաթ անց նույն խնդիրը կրկնվեց, նորից հեռախոսս տարա նրանց մոտ: Առաջարկեցին հեռախոսը թողնել ստուգման: Մի քանի օր անց, երբ գնացի հեռախոսը վերցնելու, ասացին, որ չեն հայտնաբերել խնդիրը: Անցավ եւս մի քանի օր, ու հեռախոսս կրկին «կախվեց», ստիպված նորից գնացի «Սամսունգ» սպասարկման կենտրոն: Խնդրեցին, որ հեռախոսն իրենց ներկայացնեմ «կախված» վիճակում, ու նորից ֆորմատ արեցին: Դրանից հետո ամեն անգամ երբ հեռախոսը «կախվում» էր, ես պարզապես այն անջատում միացնում էի, որ վերականգնվի: Մի օր էլ հեռախոսս բախտի բերմամբ «կախվեց» հենց «Սամսունգ» սպասարկման կենտրոնի հարեւանությամբ, առանց միացնելու տարա նրանց մոտ, ներկայացրի այն, ինչ «Սամսունգ»-ի մասնագետներն ուզում էին տեսնել: Մասնագետը զննեց, ասաց, որ չի հասկանում խնդիրն ինչում է, առաջարկեց ծրագիրը թարմացնել, ասացի, որ ընդամենը մի քանի ամիս առաջ են թարմացրել ու արդեն մի քանի անգամ «ֆորմատ» արել: Բայց նա այս անգամ էլ «ֆորմատ» արեց: 2 օր անց նույն խնդրով գնացի հիշեցրի իմ իրավունքների ու երաշխիքային կտրոնի մասին: Իրենք առաջարկեցին դարձյալ թողնել հեռախոսը եւ խոստացան «պլատան» փոխել: 3 օր անց վերադարձրին հեռախոսս՝ հավաստիացնելով, որ փոխել են, սակայն մեկ շաբաթ անց նորից նույն խնդիրը ծագեց: Դիմեցի այլ մասնագետի, զննելուց հետո ասացին, որ եթե «պլատան» փոխած լինեին, հեռախոսի « IMEI» կոդը եւս պետք է փոխված լիներ: Կոդը նունն էր, այսինքն՝ «պլատան» չէին փոխել: Երբ արդեն բարկացած կրկին դիմեցի սերվիս կենտրոն, ինձ համոզեցին, որ «Սամսունգը» միակ ֆիրման է, որը կարող է եւ իրավունք ունի «պլատան» փոխելուց հետո « IMEI» կոդը նույնացնել: Այդ դեպքում, եթե փոխել էին, ինչու է նույն խնդիրն առաջանում:
Սպասարկման կենտրոնում ասացի, որ դիմել եմ Սպառողների ազգային ասոցիացիա, որտեղից վստահեցրել են, որ եթե ապրանքը 3 անգամ ներկայացնում եմ նույն խնդրով, ուրեմն այն ունի գործարանային խոտան եւ ենթակա է փոխարինման նորով կամ գումարի վերադարձման, սակայն ինձ պատասխանեցին, որ իրենց ընկերությունն ունի ներքին կանոնադրություն, եւ առաջնորդվելով դրանով՝ իրենք ապրանքը չեն փոխարինում նորով, ոչ էլ գումարն են վերադարձնում: Իսկ երաշխիքային կտրոնը միայն ապրանքը վերանորոգելու համար է տրվում:
Ստացվում է՝ վճարել եմ 210.000 դրամ՝ խոտան ապրանքի համար, ու որեւէ մեկը չի էլ պատրաստվում պատասխանատվություն կրել՝ ոչ սերվիս կենտրոնը, ոչ էլ խանութը:
Ի դեպ, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նաեւ ասաց, որ նրանք պարտավոր են երաշխիքային ժամկետը երկարացնել այնքան ժամանակով, որքան ժամանակ հեռախոսը մնացել է իրենց մոտ: Իսկ կենտրոնում պատասխանեցին, որ այդ օրենքը եւս իրենց համար չէ:
ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ պարզաբանման համար դիմեցինք «Օպտիմալ» խանութի տնօրենին, Կարեն անունով ներկայացած տնօրենը հավաստիացրեց, որ իրենք հաճախորդին դժգոհ չեն թողնի, եւ եթե հարկ լինի, անգամ հեռախոսը կփոխեն նորով: Սակայն երկու օր անց Կարենը այլ բան պատասխանեց. «Հեռախոսը տարել, ութ ամիս պահել ա, հիմա ուզում ա փոխի՞: Թող 14 օր հետո բերեր՝ կփոխեինք, հիմա էլ ի՞նչ անենք, ես ասել եմ, որ էդ հեռախոսը սարքեն տան իրան»: Մեր դիտարկմանը, թե սպառողը պատրաստվում է դատի տալ եւ դիմել է սպառողնիերի միություն, տնօրեն Կարենն ասաց. «Ուր ուզում ա՝ թող դիմի»:
Մեզ հետ զրույցում Մելիտա Հակոբյանն ասաց, որ պատրաստվում են զբաղվել Սոնա Հակոբյանի խնդրով: Արձագանքելով «Օպտիմալ» խանութի տնօրենի խոսքերին՝ տիկին Հակոբյանն ասաց. «Այդ 14 օրը վերաբերում է որակյալ ապրանքին, եթե որակյալ ապրանք ես գնում, հետո քեզ դուր չի գալիս, կամ այլ հարց է առաջանում, դու 14 օրվա ընթացքում կարող ես տանել վերադարձնել, իսկ անորակ ապրանքը, հատկապես գործարանային դեֆեկտով, պարտավոր են փոխել, ցանկացած ժամանակ հետդարձի իրավունք կա»:
Ս. Հակոբյանի հեռախոսի երաշխիքային կտրոնի ժամկետին մնացել է 1,5 ամիս:
«Առավոտ» օրաթերթ
միանգամից դատարան ա պետք դիմել, քանի 1.5 ամիսը Սպառողների Պ. կենտրոնում չի անցել:
Ճիշտն ասած` այս հոդվածից ես որևէ էական բան չհասկացա, որովհետև ձեր նկարագրածով դուք հեռախոսը մոտավորապես 20 անգամ տարել եք սպասարկման կենտրոն: Կարծում եմ ` նման բան չի լինում: Ես ինքս օգտագործում եմ i9103 մոդելի Սամսունգ հեռախոս, հեռախոսս ունեցել է ծրագրային խնդիր. հեռախոսիս մեջ անտիվիրուս ներբեռնելու պատճառով: Օգտվել եմ սպասարկման կենտրոնի ծառայությունից և արդեն մեկ տարի է` չափազանց գոհ եմ, հեռախոսս խնդիր չունի:
ԻՍԿ ՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ԽԱՆՈՒԹԻ ԹԵ ՏՆՕՐԵՆԻՆ ՈՒՆ ԹԵ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԻՇԵՑՆԵԼ, ՈՐ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՍԵԼ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ: ԵԹԵ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է 3 ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ԹՈԽԱՐԻՆՈՒՄ ՈՒՐԵՄՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆԵԼ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐ ԿԱՄ ՊԱԿԱՍ, ՕՐԻՆԱԿ 2 ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԽՆԴՐԻՑ ՀԵՏՈ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՈՎ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ, ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՊԱՅՄԱՆՈՎ, ՔԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ: ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵՔ ԴԱՏԱՐԱՆ, և ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՋ ՆՇԵՔ ՆԱև, ՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՏՎՅԱԼ ԸՆՄԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՆՐԱՆՑ ՄԵՂՔՈՎ:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՒՐՈՒՄ ԵՄ:
անիմաստ գլխացավանք, նույն խնդրի առաջ այսօր կանգնած է իմ ընտանիքը, տարբերությամբ միայն որ խոսքը գնում է սոնի բրավիա հեռուստացույցի մասին, որ գնել էինք ռիչ խանութ սրահից 425000 դրամով, ու 6 ամիս աշխատելուց հետո չի աշխատում իրենց տրամադրած հեղուկով մաքրելուց հետո, ու 2 տար քարշ ենք գալիս դատարաններով անօգուտ, ՀՀ-ում միշտ եղել է ու կլինի ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր-ի տարբերակը, նաև դատարաններում ծանոթ-ընկեր-բարեկամ գործոնը