Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեց, նկատեցին ու զարմացավ. Շուռ Դաբավոգի մասին

Ապրիլ 11,2013 13:57

Հաճախ կարելի է սոցիալական ցանցերում հանդիպել նման գրառման` «Շուռ Դաբավոգը Ֆեյսբուքի իր էջում գրել է»: Արի ու տես, որ նա բլոգեր է, իսկ բլոգի անունն է «Դաբավոգ»: Բլոգը ղեկավարում է Արսեն Կարապետյանը: Նա Շուռ կեղծանունն  օգտագործում է միայն ֆեյսբուքում: «Դաբավոգ» ընտրել է քանի որ, ինչպես ինքն է ասում,դեռ ոչ մեկ չէր օգտագործել այդ բառը: Դրա նշանակությունը կա բլոգում :

Բլոգը բացել է մի քանի տարի առաջ: Ընկերները պատմել են Livejournal.com պլատֆորմի մասին, որից Արսենը բացարձակ տեղյակ չի եղել: Ուսումնասիրել է այն եւ հավանել: Առաջին գրառումը փորձնական էր: Գրեց, նկատեցին ու զարմացավ. «Առանձնապես անիմաստ գրառում էր, մոտավորապես` «բարեւ ձեզ, ես եկել եմ»:
Ընդհանրապես բլոգում անդրադառնում է այն ամենին, ինչն իրեն հետաքրքրում է այդ պահին: Գրում է նաեւ Երեւանի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների խնդիրների մասին. «Իհարկե, Երեւանում ապրող ու աշխատող ճարտարապետը չի կարող անտարբեր անցնել այդ խնդիրների կողքով»:
Արսենն անկեղծանում է, որ իրականում այդքան լուրջ չի վերաբերվում բլոգին: Ասում է` այն ուղղակի հարթակ է, որտեղ կարելի է արտահայտվել ու անցնել առաջ. «Բլոգը ինձ տալիս է ժամանակը ֆիքսելու, իրադարձությունները եւ դրանց հետ կապված մտքերը վերհիշելու հնարավորություն»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930