Անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նախագահը, իսկ ով՝ «գլխավոր ընդդիմադիրը», ով է արմատական, հեղափոխական, իսկ ով՝ պահպանողական կամ անվճռական, հերթական հետընտրական զարգացումների ամենավատ արդյունքը, որը կարող է լինել, հիասթափությունն է: Այդ բառը ապրիլի 9-ից հետո չափից դուրս հաճախ է հնչում: Շատ իզուր: Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ պետք չէ ոգեւորվել այն աստիճանի, որպեսզի հետո խորը դեպրեսիայի մեջ ընկնես, առավել եւս պետք չէ որեւէ հույսեր կապել այս կամ այն ամսաթվի հետ: Վաղը ես 10 կիլո կնիհարեմ, մայիսի 11-ին ազատ կխոսեմ ճապոներեն, իսկ, ասենք, հոկտեմբերի 16-ին Հայաստանում օրինականություն եւ ժողովրդավարություն կհաստատվի: Եվ հենց որ նման բան տեղի չի ունենում, սկսվում է «վայ-վույը»՝ ճամպրուկներս հավաքում եմ, սա երկիր չի, գնամ՝ որ դզվի, կգամ: Ամբողջ հարցն այն է, որ նման կարգի երեւույթներ չեն կարող կատարվել «հիմա, հիմա, հիմա», դրանք տեղի են ունենում «միշտ, միշտ, միշտ», բայց եթե դու ամենօրյա ջանքեր չգործադրես, կլինի հետընթաց, իսկ եթե գործադրես, չի լինի բարեբեր կայծակի փայլատակում, այլ կձեւավորվեն ավանդույթները, մշակույթը, որը հավերժ գործընթաց է, ոչ թե վերջնական արդյունք: Այս մտածելակերպով հնարավոր չէ հուսահատվել՝ գիտակցելով, որ ամեն պահի քարը քարին դնելով դու գնում ես առաջ: Պատրաստ լինել, որ, ինչպես ասում էր Քիփլինգը, կարող ես ամեն ինչ կորցնել եւ նորից սկսել:
Եվ, իհարկե, դասեր քաղել: Գլխավոր դասը, որը ընդդիմությունը (ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը) պետք է քաղի ապրիլի 9-ից, այն է, որ հանրահավաք կամ որեւէ այլ միջոցառում անցկացնելու համար պետք է ունենալ հստակ ծրագիր եւ կազմակերպչական կառուցվածք: «Ես եմ ու իմ ժողովուրդն է» մոդելը չի աշխատում, այն բերում է նրան, որ ժողովրդի մի մասը գնում է Բաղրամյան 26, մյուսը՝ Եղեռնի հուշարձան, երրորդն էլ գուցե ցանկանա գնալ, ասենք, Գառնիի տաճար: Ընդդիմության ցույցը կամ երթը, որքան հասկանում եմ, նրա համար է, որ ցույց տա իր շարքերի ուժը, վճռականությունն ու միասնությունը: Այդ առումով ավելի իմաստալից է, ինձ թվում է, քայլել ոստիկանության հետ համաձայնեցված երթուղիներով, բայց միասին, հոծ զանգվածով, քան իմպրովիզացիաներ անել եւ հրահրել անիմաստ բախումներ: Որքան էլ ոչ իրավաչափ էին ոստիկանության գործողությունները, դրանցից քաղած քարոզչական էֆեկտը ավելի փոքր է, քան իսկապես հուժկու երթինը:
Բայց եթե ընդդիմադիր տարբեր ուժերի նպատակն իսկապես իշխանափոխությունն է, որի հետեւանքով, իրենց կարծիքով, կհաստատվի արդարությունն ու բարեկեցությունը, ապա նրանք չպիտի իրար բզկտեն: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին իրենց քննադատության մեջ չպիտի լինեն չարախինդ: Ռեժիմի ջրաղացին ջուրը հենց դա է:
Մոտ 10 տարի առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ անհամբեր լրագրողները հարցեր էին տալիս Ստեփան Դեմիրճյանի եւ նրա մարտավարական սխալների մասին, Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը՝ Բաբկեն Արարքցյանը, հիշեց հայտնի ասույթը՝ «մի կրակեք դաշնակահարի վրա, նվագում է՝ ինչպես կարող է»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արամ,իսկ եթե դաշնակահար չէ,այլ՝ հերթական դհո՞լ…
Ռուսական ,,Նովայա վրեմենա,, պարբերականը,արձագանելով Րաֆֆի Հվհաննիսյանի՝ ,«Պատրաստ եմ, ոչ թե մեռնելու, այլ ապրելու եւ գնալու վաղը առավոտ Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու եւ բերելու հայ ժողովրդի հաղթանակը,, ապրիլի 9-ի հանրահավաքում արած հայտարարությանը,հրապարակել է Րաֆֆիի՝ Պուտինին ուղարկած ներքոգրյալ նամակը.
,,Մեծարգո,հարգարժան պարոն Պուտին ջան,գրում եմ ,,Արմավիա,,ի ինքնաթիռից՝ Սերժի հետ միասին դժոխք գնալու ճանապարհին:Ես լավ եմ,տիկին Լյուդմիլա՞ն ինչպես է:Մի տասն օր առաջ ես Ձեզ SMS ուղարկեցի՝ ,,Ազատության,, հրապարակից:Երևի Ձեր տրուբկայի բատարեյկան նստած էր,դրա համար էլ չպատասխանեցիք:Մեզ մոտ արդեն գարուն է:Նույնիսկ հարգարժան Արթուր Բաղդասարյանն ու Արտաշ Գեղամյանը շրջում են առանց կալգոտկաների:Չէ,ուրիշ բան չմտածեք,ուղղակի մեր մոտ շատ շոգ է:Ես էլ երեկ մտա կողքի վարսավիրանոց ու на голо прическа անել տվեցի:Ամսի 9-ին տեսա զադնի ենք գնում,ռեզկի գազ տվեցի ու ընկանք բուքսավայտի մեջ…Լավ էր,զորավար Վովան էկավ՝ բրթեց-բրթեց ու ռիվոկով հասանք Ծիծեռնակաբերդ:Մոմ վառեցինք,Ձեզ,Օբամա-Մոբամային ու Սերժիկին մի լավ օրհնեցինք…Չէ,просто Վովան վռազել էր ինձ օգնության հասնելու ու իր տիրացուի կամուֆլյաժը չէր հասցրել հագնել…Մի քանի օրից ուզում էի գալ Մոսկվա,կարևոր բան կար ճշտելու:Հիմա էլ ուշ չէ,եթե համաձայնվեք ինձ հետ միասին Կարմիր հրապարակում ժողովրդի ներկայությամբ հանդիպելու,ապա Բաղդասարովին կասենք փոխի մարշրուտը՝ դեպի Մոսկվա:Միայն խնդրում եմ Սմոլենսկի օդանավակայան չուղարկեք,դիակ դառնալու ցանկությունը просто шутка էր:Կողիս նստած Սերժը բարևում է ու անհամբեր սպասում Ձեր ադոբրյամսին:,,
Սա այն դեպքն է, երբ ավելի շատ համամիտ եմ Արամի՝ քան Համլետի հետ:
Մարգար,ես էլ եմ համամիտ Արամի հետ,որ Ձեր՝ Արամի հետ համամիտ լինելու կարծիքը Արամի կողմից հրապարակվեց,իսկ Ձեզ հասցեագրված իմ շատ կոռեկտ կարծիքը,որը հակասում է Արամի կարծիքին՝ չհրապարակվեց:Ահա այսպիսի բաներ…Հետո էլ որոշ՝ բոնապարտիզմով տառապողներ զարմանում են,թե ինչու՞ է մեզ մոտ ,,խիյարը թարս բուսնում,,…
Ահա այսպես էլ ապրում ենք պարտադրված ու միակողմանի ,,դասեր քաղելով,,…
Բայց Համլետը ինչա գրել, որ համամիտ լինեք ՞՞՞ 🙂
Ճիշտ կլինի որ դասերի գոնե մի մասը դպրոցներում ու բուհերում քաղեն մարդիկ: Շատերը հիասթափվում կամ հիանում են ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ սխալ սպասելիքների ու աշխարհայացքի պատճառով, ու սխալների ձևավորման մեջ ամենամեծ դերը հենց կրթական համակարգինն է: Իշխանություններն ու ընդդիմություններ որ կրթության որակի հարցերը շատ չեն քննարկում հասկանում եմ, բայց կուզեի իմանալ ինչի այդ հարցերը չի հետաքրքրում լուրջ Ձեր նման լուրջ լրագրողներին, որոնք կարող են որոշակի հնչեղություն ստեղծել այդ հարցերի շուրջ: Ասենք դուք հետաքրքրվել եք թե ինչ են անցնում աշխարահայացք ձևավորող գրականություն ու պատմություն առարկաներից դպրոցում, արդյոք հիմիկվա աշխարհին համարժեք բաներ են անցնում: Իմ կարծիքով կարևորագույն խնդիրներ են սրանք որ ճիշտ կլինի գոնե քննարկվեն: Կամ ասենք պատկերացնում եք թե ճարտարագիտական համալսարան ավարտածների քանի տոկոսը ինժեների տարրական հմտություններ ունի: Միգուցե եթե այդ հարցերը սկսեն քննարկվել պարզվի որ դրանց լուծումն է բերելու մնացած հարցերի լուծմանը ու պետք չլինի ընդդիմության առաջնորդների փողոցային կռիվներից դասեր քաղել:
Ճիշտ նշանակետին եք խփել:
Էս Ենոքյանի ասածը ախր շատ դիպուկ ա է !!! Տեսնես Հայաստանում ինչ տոկոս է կազմում այս ուղղությամբ մտածողների քանակը :
Սով էր, սով էր Հայաստան,
Սերժի ձեռքից լկստան
Րաֆֆին ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ Սերժեն
Մի հնարքով ազատվեն:
Պարպիչ էլ պետք չի, զանգ կախող է պետք:
Էշ մի սատկի գարուն կգա յոնջա կուտես…
Չնայած չեմ եղել իրադարձությունների կիզակետում ամսի 9-ին, սակայն տուժողների
մասին մամուլից որքան որ տեղեկացա, չեմ հասկանում ինչու է վերևի հոդվածում ոստիկանության
պահվածքը անվանվում ոչ իրավաչափ: Համաձայն չեմ:
Արմեն Ենոքյանին` Բրավո: Այո’, շատ կարևոր է, թե որտեղ, ինչից և ումից ենք քաղում կյանքի դասերը: Բայց կուզենայի ավելացնել նաև ընտանիքի ներսից եկող դաստիարակությունը: Լավ ընտանիքից դուրս եկածը ամեն ինչում էլ լավին է ձգտում և աչքի է զարնում ամեն տեղ` և կրթօջախում, և փողոցում: Նույնիսկ որոշ մեկնաբանություններ` հենց այստեղ կարդալիս էլ, կարելի է պատկերացում կազմել, թե դրանք գրողը ինչպիսի դաստիարակություն և կրթություն է ստացել…