Այսօր «Մեդիա կենտրոնում» ՕԵԿ ներկայացուցիչ Հրայր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ պետք է վերանայվի Երեւան քաղաքի փոքր կենտրոնի հատակագիծը,
քանի որ կա նաեւ սեյսմակայունության խնդիր: «Երեւան քաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափվի: Յուրաքանչյուր ցիվիլ երկրում ,օրինակ նախարարությունները գտնվում են ծայրամասերում, կարծում եմ հենց սրանցից պետք է սկսել: Համատիրությունների իրավունքները պետք է ընդլայնվի, պետք է հետեւել Երեւան քաղաքի արտաքին տեսքին, նոր շենքերի կառուցումը պետք է համահունչ լինի մեր մշակույթին»,- ավելացրեց Սարգսյանը, որի մեկնաբանմամբ`ցանկացած տեսակի կառուցապատման համար պետք է լինի հասարակական քննարկում:
Ավագանու թեկնածու Սարգսյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանը կադրային քաղաքականության վրա լուրջ ուշադրություն պետք է դարձնի, քանի որ պատահում է, որ այնտեղ շատ աշխատակիցներ ոլորտների մասնագետներ չեն: