Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի փոքր կենտրոնի ամենահին շինությունը մուսուլմանական մզկիթն է». Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 11,2013 13:33

Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու ընտրություններին ընդառաջ հրավիրված քննարկման ժամանակ «Առաքելություն» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը ասաց, թե «Այսօր առկա քաղաքաշինական խնդիրները կարելի է բաժանել մի քանի մասի, դրանցից մեկը փոքր կենտրոնի անկանոն կառուցապատումն է: Օրինակ Հյուսիսային պողոտայի նախագիծը բոլորի համար ընդունելի էր: Փոքր կենտրոնը վերածվել է շինարարական բիզնես կենտրոնի»:

Առաքելյանիխոսքով` այնպես է ստացվել, որ Երեւանի փոքր կենտրոնի ամենահին շինությունը Մաշտոցի պողոտայի մուսուլմանական մզկիթն է մնացել, բացի այդ`«Հիմնականում կցակառույցները արվում են ոչ թե ապրելու տեղ ապահովելու, այլ զուտ շքեղության համար, ուրեմն, եթե հնարավոր չէ քանդել, պետք է շքեղության հարկով սահմանափակել դրանց կառուցումը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930