Իրավաչա՞փ էին ոստիկանների գործողությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո Բաղրամյան եւ այլ փողոցներում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որի արդյունքում տուժեց «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց. «Ես չեմ խախտի այն կարեւորագույն սկզբունքը, որ երբ մենք գործ ունենք նախաքննության կամ դատական պրոցեսի հետ, բոլոր այդ դեպքերում զերծ ենք մնում որոշակի գնահատականներ տալուց: Արմեն Մարտիրոսյանը, որը Արաբկիրի ոստիկանության բաժնում հանցագործության մասին տեղեկատվություն է տվել, եւ կա նաեւ երկու ոստիկանների զեկուցագիրը, որ եւս հանցագործության մասին տեղեկություն կա, ուղղակի պետք է ձեռնպահ մնալ եւ տեսնել, թե հետագա ընթացքն ինչպես է լինում»:
Պարոն Թովմասյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=3RaKrKTlQ_s[/video
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև