Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանն ընտրողաբար հեռարձակելու վերաբերյալ:

Ապրիլ 11,2013 12:39

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

2013 թվականի ապրիլի 10-ի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում իմ կողմից գրավոր ընթացակարգով ներկայացված հարց է հնչեցվել, որին պատասխանել է ՀՀ Ֆինանասների նախարարը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով Օրենքի վերոնշյալ պահանջը, հեռարձակվող ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից կտրել-հանել է իմ կողմից հնչեցված հարցն ու դրա պատասխանը:

Քանի որ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կրճատումները նոր երևույթ չեն Հանրայինում, ինձ չի զարմացրել այդ հանգամանքը, բայց զարմացրել է այն, որ այս քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամ չի եղել, և հետևաբար դրա հեռարձակման կարիքն էլ չի եղել, ինչպես յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ, սակայն այդքան խնայված եթերային ժամանակն անգամ Հանրայինի ղեկավարությանը ետ չպահեց իմ կողմից հնչեցված հարց ու պատասխանը կտրելուց:

Սրանից հետևում է, որ քանի որ իմ կողմից հնչեցված հարցը վերաբերվում էր ՊԵԿ-ի կողմից իրականացվող ճնշումներին, Հանրային հեռուստաընկերությունը կամ վախեցել է եթեր հեռարձակել այն կամ էլ լավություն է արել ՊԵԿ-ին:

Ելնելով վերոգրյալից` բնականաբար դատապարտում եմ Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը և բոլոր ԶԼՄ-ներին խնդրում եմ հարց ու պատասխանի տեսագրությունը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ստեղծված տեղեկատվական շրջափակումը վերացվի և հանրությունը տեղեկանա, թե ինչպես է աշխատում ՊԵԿ-ը և թե ինչպես պետք է պայքարել, եթե տնտեսվարողը հայտնվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի կարգավիճակում:

Հարգանքով՝

Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930