Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե Չեխիայի խորհրդարանի, այլ հանձնաժողովի կողմից է ընդունվել Խոջալուի վերաբերյալ որոշում»

Ապրիլ 11,2013 12:37

Ոչ մի քաղաքական խնդիր չունեն Հայաստանի հետ, նշում է Չեխիայի ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանի եւ Կարել Շվարցենբերգի հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հինգ տարիների ընթացքում օգտագործել են տարբեր հնարավորություններ` տասից ավելի հանդիպումներ են ունեցել: Նա նշեց, որ գործարարների պատվիրակություն է ուղեկցում Շվարցենբերգին: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կողմերը քննարկել են տնտեսական, առեւտրային կապերը ընդլայնելու համար: Լավ առիթ էր քննարկելու տարածաշրջանային, միջազգային հարցեր, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ նշեց Նալբանդյանը:

Կարել Շվարցենբերգը իր ելույթում կարեւորեց Հայաստան կատարած այցի արդյունքները, նշեց, որ ոչ մի քաղաքական խնդիր չունեն Հայաստանի հետ: «Լավ պահ է տնտեսական զարգացման հարցեր, քանի որ երկու երկրները այս ուղղությամբ պետք է աշխատեն»: Հայաստանը ոչ միայն աշխարհագրական գեղեցիկ երկիր է, այլեւ Հայաստանը տարածաշրջանում զարգացման պոտենցիալ ունի, նշեց Շվարցենբերգը:

Չեխայի պառլամենտի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունված որոշմանն անդրիադառնալով Նալբանդյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե դրան անդրադառնա Կարել Շվարցենբերգը: Վերջինս էլ նշեց, որ դա ոչ թե խորհրդարանի կողմից էր ընդունվել, այլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից եւ հավելեց, որ Չեխիան դեմ է մարդու իրավունքների խախտումներին եւ պատերազմական գործողություններին:

Է.Նալբանդյանն անդրադանալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ապագայում նախապատրաստվող հանդիպմանը, նշեց, որ կարգավորման գործընթացում այն, որ չկա առաջընթաց ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանն է մեղավոր: Նա նշեց, որ մոտակա շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմի հետ հանդիպման հնարավորություն այնուամենայնիվ կստեղծվի, իսկ հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել բանակցային գործընթացի շարունակմանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930