ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն բարեբախտություն է համարում, է որ Բաղրամյան պողոտայում չկրկնվեցին 2008թ. Մարտի 1-ի ողբերգական դեպքերը։ Իսկ տեղի ունեցածը նրա հիմք է տալիս ասելու. «Սա ևս մեկ անգամ հուշում է, որ այդպես հեշտ չի, ինչպես պատկերացնում են որոշ քաղաքական գործիչներ, որ կարելի է այսպես հանգիստ, խաղաղ, գործն առաջ տանել, որովհետև գործ ունենք մի իշխանության հետ, որը չի ընտրվել ժողովրդի կողմից, իսկ եթե ժողովրդի կողմից չընտրված իշխանություն կա՝ նա պատրաստ է բոլոր քայլերին»։
Նա ցավում է, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից հետո պայքարող քաղաքացիներն այդպես էլ չտեսան վերջաբանը.«Էստեղ էր, որ քաղաքական ուժերը պետք է ցուցաբերեն քաղաքացիական խիզախություն և ասեն այն ճշմարտությունը, որ կա»
Մանրամասն՝ կարդացեք այստեղ