Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կքննարկվի մարտի 1-ի դեպքերի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը

Ապրիլ 11,2013 12:28

«Ողջույն ամենաուժեղ ֆրակցիային»,- այսօր մինչ խորհրդարանի հերթական նիստի մեկնարկը` դահլիճ մտնելով իր կուսակիցներին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորների հարցերը մարդու իրավունքների պաշտպանին` 2012թվականի զեկույցի վերաբերյալ, ավարտվեցին: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նեղսրտեց, որ Կարեն Անդրեասյանը փոխարեն կոնկրետ պատասխանելու պատգամավորների հարցերին, կրկին շարունակում է խեղաթյուրել դրանք: Պարոն Ավետիսյանի հարցը վերաբերվում էր աղետի գոտու բնակարանաշինությանը:

Ի թիվս այլ հարցերի, խորհրդարանն այսօր կքննարկի նաեւ 2008 թվականի մարտի մեկի դեպքերի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագծի հեղինակները ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն են: Հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930