2013-ին Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսով 12 տեղով առաջընթաց է գրանցել՝ 184 երկրների շարքում: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց նախկին վարչապետ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Սակայն, ըստ վարչապետի, մի շարք ոլորտներում դեռ անելիքներ կան, մասնավորապես՝ դատական, տեղական ինքնակառավարման ոլորտներում առկա բացերը նույնպես բացասաբար են ազդում ինդեքսի ձեւավորման վրա: Վարչապետը նաեւ հայտնեց, որ տարածաշրջանում ցանցային պատրաստվածության ինդեքսի ցուցանիշներով Հայաստանը դեռ հետ է մնում Վրաստանից եւ Ադրբեջանից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ