Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարյանը՝ Րաֆֆու մասին. «էլ ի՞նչ աներ, մարդկանց ասեր՝ ինձ դանակով խփե՛ք՝ մեռնե՞մ»

Ապրիլ 11,2013 11:21

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ էմանուել Գասպարյանի հարցազրույցը:

– Պարոն Գասպարյան, փաստորեն, Ր. Հովհաննիսյանը եւս չկարողացավ անել այն, ինչին խոստացել էր հասնել անգամ իր դիակի վրայով։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա վճռական քայլեր չկատարեց։

– Ըստ իմ տեսածի, լսածի՝ մի բան կարող եմ ասել, ինքը տվյալ պահին այլ քայլ չէր կարող անել, քան գնալ այդ ճանապարհով։ Իրեն «կալցոյի» մեջ վերցրած՝ հետ բերեցին ոստիկանապետի գլխավորությամբ, իսկ այդ պահին այլ բան չէր մնում անել, քան մեկ այլ՝ ուրիշ ճանապարհ ընտրելը: Ինքը հայտարարեց, որ եկե՛ք իմ հետեւից, չգիտեմ՝ ժողովրդի մեջ թյուր ըմբռնում եղավ, թե անհասկանալի ինչ-որ վիճակ էր, ժողովուրդը չեկավ։

– Ժողովուրդն իշխանափոխություն էր ցանկանում, ինչը կարող էր իրականացնել միայն Բաղրամյան պողոտայում, իսկ Ր. Հովհաննիսյանը նախընտրեց ոստիկանապետի հետ զբոսանքն ու աղոթքը։ Այդ քայլը Ձեզ համար հասկանալի՞ էր։

– Փորձում էր իշխանափոխությունը կազմակերպել խաղաղ ճանապարհով։ Ժողովրդի կողմից եղավ ասպես ասած, պարտադրանք, ու ինքը ստիպված եղավ գնալ Բաղրամյան։

– Բայց Ր. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ միայն իր դիակի վրայով է Ս. Սարգսյանը երդվելու

– Ինքը գնաց, դեմ եղավ ոստիկանությանը, բայց ոստիկանությունն իրեն չսպանեց, ի՞նչ աներ, հելներ կտուրից գցե՞ր իրան։ Ի՞նչ աներ, եթե իշխանությունները թքած ունեն խոսքի արժեքի վրա, անգամ ոտնատակ ընկավ, բայց չմահացավ։ էլ ի՞նչ աներ, մարդկանց ասեր՝ ինձ դանակով խփե՛ք՝ մեռնե՞մ։ Ժողովրդի հետ առաջին շարքերում կանգնած էր, չգնաց, չփախավ չընկճվեց, ուղղակի այդ պահին ճանապարհ չգտավ այդ պատնեշը քանդելու համար։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930