Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ճիշտ վարվեցին՝ չմիանալով Րաֆֆի Հովհաննիսյանի խեղկատակություններին». Սմբատ Կարախանյան

Ապրիլ 11,2013 10:59

Հայաստանում հաղթեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան տանդեմը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն՝ անդրադառնալով ապրիլի 9-ին Երևանի կենտրոնում ծավալված բախումների քաղաքական պատճառներին: 

Սմբատ Կարախանյաը հիշեցրեց, որ վաղուց էր կանխատեսել, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի արդյունքում երկրում ներքաղաքական իրավիճակը շրջադարձ չի կարող ապրել: Նրա գնահատմամբ՝ արհեստականորեն ինչ-որ կենտրոն էր ստեղծվել՝ ի դեմս «Ժառանգություն» կոսւակցության, որն իրականացնում էր իշխանության ծրագիրը և լուծում էր երկու խնդիր:

«Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծվել էր մի ընդդիմադիր, նոր, «կառուցողական» ուժ, այսինքն՝ դրված էր ընդդիմության լիդերության հարցը: Երկրորդ խնդիրն այն էր, որ ժողովրդի մոտ խորանա հիասթափությունը, համոզմունքը, որ Հայաստանում քաղաքական պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանության գալը և ժողովրդի քվեի պաշտպանությունը: Այսինքն՝ սա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան տանդեմն էր, որն արդեն ակնհայտ է դարձել: Ժողովրդին թողնել, գնալ Ծիծեռնակաբերդ, աննպատակ, ոչ կոնստրուկտիվ առաջարկներ անել, կազմակերպչական որևէ կառույց չունենալ, կարելի է այսպես երկար շարունակել: Այն աստիճանի է հասել, որ հասարակությունն ակտիվ գործողություններ է ակնկալում։ «Ակտիվ գործողություններ» չի նշանակում արյունահեղություն, բայց քանի որ դու փողոց ես դուրս եկել և փողոցային միջոցառումների ես մասնակցում, դրանք պետք է ունենան ծրագիր, իսկ ժողովուրդը, հասկանալի է, որ դուրս է եկել փողոց, տենչում է, պահանջում կոնկրետ քայլեր: Ժողովուրդը չի ցանկանում գնալ արյունահեղության, բայց ժողովրդի ակտիվ հատվածն ուզում է կոնկրետ քայլեր՝ նստացույց, պիկետ, կոնստրուկտիվ ակցիաներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը լքում է, գցում է իր շարժիչ ուժին, ամենաակտիվ զանգվածին ու շուռ է գալիս մեջքով: Մենք այդ դատարկախոսությունը շատ ենք լսել: Մենք պետք է հստակեցնենք, որ իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել ընտրությունների միջոցով»,- իր տեսակետը ներկայացրեց Սմբատ Կարախանյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից շատ ուժեր կցանկանային քաղաքական դիվիդենտներ ստանալ, այդ թվում՝ նաև արտաքին ուժերը:

«Ստեղծվում է մի իրավիճակ, որ այս ամենից դասեր կքաղեն և կօգտվեն այն ուժերը, որոնք իրականում ուզում են իշխանափոխություն, ուզում են վերացնել կոռուպցիան, թալանը, միգրացիոն հոսքերը: Այս իրավիճակում նման բլոկ պետք է ստեղծել: Այս օրերին շատ են ասում, թե իրադարձությունների նման զարգացում ձեռք էր տալիս Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց բացարձակապես այդպիսի բան չկա: Իմ համոզմամբ՝ այս իրավիճակից ոչ մեկն էլ չօգտվեց: Որևէ ուժի երեկ տեղի ունեցածը ձեռնտու չէր»,- հստակեցրեց նա:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից Սմբատ Կարախանյանը երկու ելք է տեսնում: Առաջինը, ըստ նրա, գնալ ընտրության և հետո վերցնել իշխանությունը, և երկրորդ՝ հասարակության ակտիվ, պայքարող հատվածի, քաղաքական ուժերի միջոցով իրականացնել իշխանափոխություն:

«Սփյուռքում այսօր ստեղծվել է նոր խավ, որը պատրաստ է միանալ ՀՀ-ի ակտիվ զանգվածին: Դրսի հայկական և հայամետ ուժերը շատ ավելի լավ իրավիճակում կհայտնվեն, որովհետև ոչ մի կերպ ֆինանսապես և այլ առումներով կախված չեն հայկական քրեաօլիգարխիկ համակարգից, իշխանական բրգից, որը կարող է տասը մարդու ձերբակալի նստացնի, տասնհինգ հոգու ծեծի, բայց քանակային առումով ոստիկանական այդ միջոցառումները որևէ իմաստ այդ դեպքում չեն ունենա: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ճիշտ դուրս եկան, որ չմիացան Րաֆֆի Հովհաննիսյանի խեղկատակություններին:

Այս իրավիճակում կարող են ինչ-որ ճանապարհով գնալ և էլի իշխանափոխություն անել, եթե փողոցում կանգնած ակտիվ հատվածը նրանց փորձի միավորել: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում վճռորոշ է փողոցում կանգնած ակտիվ զանգվածը, ոչ թե դահլիճներում խորհրդակցություններ անող քաղաքական ուժերը, ուստի այդ հատվածը պետք է այդ կուսակցություններին վերցնի, ինքնամաքրի: Եթե դա չհաջողվի, այդ ուժերը դուրս կմղվեն քաղաքական լուսանցքից, բայց ես տեսնում եմ հնարավորություն, որ հասարակության առաջնորդությամբ այդ ուժերը գնան ծրագրավորված և կազմակերպված պայքարի»,- նշեց Սմբատ Կարախանյանը:

Արաքս Մարտիրոսյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930