Բնույթով նա իմ, Ձեր տեսակն է: Մենք ենք` դյուրահավատ, զգայուն, բանաստեղծական… Իրականությունից մասամբ կամովին ու պարտադրաբար կտրված, որովհետև իրականությունը բիրտ է, դաժան թե անհատ ու թե հավաքական հայի հանդեպ: Թե երեկ, թե այսօր: Մեր լավ օրից, լավ ներկայից չէ, որ նա, չլինելով էությամբ քաղաքական գործիչ, սառնասիրտ ու հաշվենկատ, գնաց այդ փորձությանը, այն է` դերակատություն ունենալ, պատասխանատվություն ստանձնել` փոխելու անտանելի ներկան, որպեսզի խույս տանք ահագնացող գալիքից:
Մտովի համեմատեք ու նրա մեջ կգտնեք Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին ու էլի տասնյակ հազարների, այդ թվում անգամ կյանքը ոտնիգլուխ ճանաչող Գրիգոր Զոհրապին: Շարունակե՞մ… Նա տեսակն է 1200 ու ավելի սպաների, որոնց թվում էին գեներալներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք, ովքեր կամովին ներկայացան հայ բոլշևիկներին` հավատով, թե իրենց փորձը համայնավարներն ի սպաս կդնեն հայրենի զինված ուժերը նորովի կազմելուն, բայց… դատապարտվեցին աքսորի: Տեսակն է Գարեգին Նժդեհի, ով հանձնվեց Բուլղարիա մտած խորհրդային զորքին` համոզված, թե Մոսկվան Թուրքիայի դեմ անխուսափելի պատերազմում իր անհրաժեշտությունը կզգա:
Հեռու չգնանք. Հոկտեմբերի 27-ի զոհերը` Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան… արնաշաղախ ընկած մեկը` բեմում, հատակին, մյուսը` քիչ ներքև, աթոռին: Հզոր, հավատավոր անհատականություններ, բայց և… միամիտ:
2008-ի մարտի մեկին Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված առաջին մի քանի տասնյակի մեջ եմ եղել` հուզախռով, անզոր, շփոթահար, անղեկ… Կիրակի օրով կուտակվել էինք օտարի ճաղափակ դարպասների առաջ, թե…
Կարդացեք նաև
Չհեռանամ նյութից… Հնարավորություն ուներ, չէ,՞ չգալ Հայաստան, հեռվից սիրել հայրենիքը` հեշտ, հանգիստ: Բայց եկավ, կիսեց դժվարությունները: Հետո ի՞նչ, որ ազատամարտին զենքը ձեռքին չի մասնակցել: Խնդրի շուրջ տեսակետ ունենալու մենաշնորհը միայն կռվածների՞նն է: Կարո՞ղ էր մեկ-երկու զավակով գոհանալ: Խոստովանեք` մեր օրերում քանակի առումով չորսը չափուկ քայլ չէ: Որդիներից մեկի անունը գիտեմ` Կարին: Պատահակա՞ն է կոչել: Հարկավ` ոչ: Պարզունակ հայրենասիրությու՞ն կորակեք, Դեմիրճյանի «Վարդանանքի» հերոսի՞ն է հիշեցնում /facebook կոչվող սոդոմում եմ հանդիպել/, ում սերը երկրի հանդեպ ավարտվում է գիշերը ատրուշանի մեջ միզելով… Թեկուզև, թեև համեմատելու չէ, քանզի նրա որդին բազմության մեջ, բազմության հետ է, ծնողի կողքին, ինչը տեսակի, դաստիարակության մասին է աներկբա վկայում:
Րաֆֆուն փնովում, դատափետում են ժողովրդի մի մասին լքելու և Ծիծեռնակաբերդ մոմավառության գնալու համար: Հետին թվով վերլուծելը, դատողություն անելը դյուրին է, մանավանդ` համակարգչի առաջ, երբ պատասխանատուն ինքդ չես: Կգտնվի՞ վստահաբար ասող, թե մնար, բախումն արյունալի ու ողբերգական չէր լինի: Մոռանու՞մ եք ով էր դիմացը կանգնած, ու՞մ հետ գործ ուներ: Չէ՞ ամիս ու կեսից ավելի դրդում էին դիմել կտրուկ քայլերի: Այդ օրն էլ… Պահի տակ նա հարկադրված էր ընտրել միջին ճանապարհը, այն է` գնալ սրբավայր… Բաղրամյանով` այդ կերպ գոհացնելով գրգռված համակիրներին և ուժի ցույց անելով կուշտուկուռ իշխանավորների պատուհանների առաջ: Սևեռուն հարցնում են` բայց ինչու՞ Ծիծեռնակաբերդ: Պատասխանեմ` որովհետև մտածել էր – սրբավայր գնացողի վրա չեն կրակի, որովհետև քանիցս ասել էր` նոր զոհեր չպիտի լինեն: Թվում է, անհողդողդ կենդանի պատվարի վրա ազդելու նրա ընտրած միջոցը հոգեբանորեն որոշակի դեր խաղաց, այլապես ոստիկաններն ու հատուկ գրոհայիննները կճզմեին Բաղրամյան 26-ը պաշարել կամեցողներին, ու կկրկնվեր Մարտի մեկը` անպատկերացնելի չափերով:
Խնդիրը մեկ այլ կողմ ևս ունի. նրա հետ բանակցողը գլխավոր ոստիկանն էր` գործի բերումով հազար ու մի մշակած քայլի տիրապետող: Շիտակ, պարզասիրտ Րաֆֆուն ու ինձ, Ձեզ պես հազարների նրա դպրոցն անցածը դյուրին թակարդը կգցեր, կչեզոքացներ, քանզի ընդամենը մի, ընդսմին հայտնի միջոց գործադրեց` ճարպկորեն ասպարեզից հեռացնելով ակամա առաջնորդին, բռնությամբ`էլի մի քանիսին, և վտանգ ներկայացնող բազմությունն ինքնաբերաբար մասնատվեց`ցասումն այլ աներևույթ բաների վրա պարպելով: Վլ. Գասպարյանին մեղադրելու միտված չեմ. նա այլ կերպ վարվել ունակ չէր, որովհետև եթե մենք միայն ասուլիս հորջորջվածի ժամանակ տեղեկացանք, թե ինչ է սպասվում ոչ հլու պաշտոնյային, կարգի հիմնական պատասխանատուին, պիտի կարծել, բազմիցս է ուղղակի և ակնարկով ասվել. «Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում եմ իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական»: Սա դեռ` քննադատողը: Իսկ թե ինչ է վիճարկված հրաման չկատարողին, ենթադրելի է:
Րաֆֆի անձի համար դժվար է մի առումով ևս: Թվացյալ հանդուրժողականությունը իրականում քող է նրա հանդեպ տածած ատելության, ինչը մերկապարանոց ի հայտ է գալիս, երբ առկա է վտանգը: Ի սկզբանե նրա հարցում օրենքն անսասան է եղել: Հիշեք ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցելու անդրանիկ փորձը. տասը տարվա քաղաքացիություն չունենալը պատրվակելով` մերժեցին գրանցել, մինչդեռ Քոչարյանի համար «թղթեր» հորինվեցին, արդարացնող «փաստարկներ» գտնվեցին: Իսկ այն ժամանակ Րաֆֆու հեղինակությունն այնքա~ն բարձր էր… Թերևս, «թղթերով ամեն բան կարգին է» արտահայտությունը, որը Սերժ Սարգսյանը շրջանառեց նույն ասուլիսում, իշխանության հետ նրան է փոխանցվել ընկերոջից:
Ավարտից առաջ` մի հուշում. չթվա հիացած եմ Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչով: Ամենևին: Ավելին ասեմ` ձայնս տվել եմ Հրանտ Բագրատյանին, սակայն ապրիլիննյան իրադարձություններն ու անողոք հարձակումները Րաֆֆու վրա` ստիպեցին այլ դիտակից նայել դեպքերին, մանավանդ, երբ համացանցում աչքովս ընկավ լուսանկարը, որտեղ բերանքսիվայր ընկնող առաջնորդին փորձում են պահել որդի Կարինն ու դարձյալ մեկը, իսկ շուրջը հայ ոստիկաններ են ` պատրաստ ոտնատակ առնելու, մահակածեծ տալու, եթե ձախավեր քայլ կատարի:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ուրախ եմ, որ թեպետ հազվադեպ, բայց նման մտածողներ էլ կան, ովքեր չեն մոռացել ինչպիսին է եղել հայը, ինչպիսին կա հայը և ինչպիսին պետք է կամ կարող է լինել մարդն ընդհանրապես…Քարկոծողներից շատերի մեջ դժվարանում եմ գտնել և՛ մեկը և՛ մյուսը…
Հարգելի Արամ Հովհաննիսյան, շնորհակալություն շիտակ խոսքի համար: Կուզենայի ավելացնել, որ ժողովուրդը պետք է հետևեր իր առաջնորդին, կարծում եմ Ր.Հովհաննիսյանը ոչ ոք չի լքել…
Հարգելի Արամ, դժբախտությունն այն է, որ քաղաքականությունը սենտիմենտի հետ գլուխ չունի, քաղաքականությունը, ինչպես մի մտածող է ասել, նման է հայտնի հեքիաթի սֆինքսին, ով կուլ է տալիս բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում լուծել իր հանելուկը:
Մեր իրականությունն էլ ունի իր հանելուկը: Այն լուծել չեն կարողացել ընդդիմադիր առաջնորդներ ու շարժումներ, նախագահներ ու իշխանություններ, ու բոլորին էլ սֆինքսը կուլ է տվել:
Նա բացառություններ չի անում: Նրանից փրկվելու մի ձև կա՝ լուծել հանելուկը:
Գրչակից բարեկամ, լիովին համամիտ եմ. փաստ է, որ դարերի մեր կորուստները հետևանք են լուծման բանալին ինչ-ինչ պատճառով կորցնելու, սակայն խնդիրս ամենևին քաղաքական վերլուծությունը չի եղել, այլ հասանելի դարձնելն այն պարզ իրողության, որ հարթակ ելածն ինձ ու մնացյալի պես մեկն է, նրանից անհնարինն ակնկալելելը՝ ինքնախաբեություն, ու դեռ հարց է՝ քարկոծողները եթե ազնիվ մղումով դերակատարություն ստանձնելու նրա համարձակությունն ունենային, Ծռերի զարմից ում ավելի կհիշեցնեին՝ Դավթին, թե Վերգոյին; Առողջ լեր…
բաժինը բարձրակետն է հոդվածիդ. Մեր պետականության հզորության, մեր ժողովրդի ինքնաճանաչման ամենաիրական խոսքն է, որ այս օրերին կարդացի: ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ես; Մնա ԱՅՍՊԻՍԻՆ
Bravo!
Հարգելի Արամ Հովհաննիսյան, շնորհակալություն: Ինքս էլ մինչ ընտրություններն այլ թեկնածուի էի համակրում, որոշումս կայացրել էի՝ չարիքի փոքրագույնը սկզբունքով: Րաֆֆիին լուրջ չէի ընդունում: Բայց նա պարտադրեց հավատալ իրեն: Հարգանքս Րաֆֆիի նկատմամբ օրեցօր բարձրանում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ դա այն դեպքում , երբ միայն ծույլը չի փնովում և քննադատում իրեն ցուցաբերելով անհավանական «պրոֆեսիոնալ» դիվանագիտական գիտելիքներ: Ի դեպ՝ առանց բացառության ողջ ընդդիմություն կոչվածը այս հետընտրական շրջանում կնքեց իր քաղաքական մահկանացուն:
Մեծարգո Արամ Հովհաննիսյան, ուրախ եմ, որ Դուք անաչառ վերլուծել եք իրավիճակը և մեկնաբանել Րաֆֆու թույլ տված սխալների կամ սայթակումների պատճառները: Միակ բանը որ կարող է իրեն զերծ պահել հետագա սխալներից՝ լուրջ քաղաքական թիմ ձևավորելն է և կուսակցական ներքին ժողովրդավարություն ապահովելը: Եթե չկա բազմակարծություն, տեսակետների, կարծիքների բախում՝ սխալները անխուսափելի են: Լևոն Տեր-Պետրոսյանի սխալներն էլ հիմնականում սկսվեցին այն պահից, երբ նա կտրվեց կուսակցությունից, հետևաբար և ժողովրդից: Ես գտնում եմ որ Րաֆֆին անցնելով քաղաքական պայքարի ներկա փուլը, իվիճակի կլինի իր մեջ ուժ գտնել, վերլուծել և անհրաժեշտ հետևություններ անել հետագայում սխալներից զերծ մնալու համար: Ես մեծ հույսեր եմ կապում Րաֆֆու հետ այն պատճառով, որ նա իր հոգեկերտվածքով ու մտածելակերպով դրականորեն տարբերվում է մեր մնցած քաղաքական գործիչներից: Եթե նույնիսկ նա իշխանության չկարողանա հասնել, որպես առողջ, ազգանվեր ընդդիմություն անհրաժեշտ է մեր քաղաքական կյանքում:
Սփոփանք է, երբ, չգիտես ինչու լատինատառ հայերենով գրված հայհոյանքների ու չարախնդացող տականքների գրվածքներից հետո կարդում ես մի բան, որ եթե անգամ քո տեսակետը չի, քեզ համար ընդունելի է ու հասկանալի: Հարգելի Արամ Հովհաննիսյան, ամեն ինչ այնպես է, ինչպես գրում եք, բայց մի քիչ էլ այդպես չէ: Րաֆֆին մեզ և նման է, և ոչ: Նման է այնքանով, որքանով որ նկարագրել և բացատրել եք, սակայն նաև շատ է տարբեր, քանի որ եթե այդքան նման լինեինք, մեզանից մեկը կլիներ այնտեղ կանգնած, ոչ թե նա: Ի վերջո, միայն նրան հերիքեց քաջությունն ու խենթությունը՝ անելու այն քայլերը, որոնք բերեցին այսօրվա վիճակին: Կարծում եմ, մեր մեջ նստած է “միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու և ոչինչ հնարավոր չի անել” հաստատ համոզումը, որը մենք ժառանգել ենք Սովետից, իսկ այս մարդու մեջ ուրիշ արժեքներ կան, որոնք դեռ չեն մեռել: Գուցե նա հարություն տա մեր մեռած հույսին…Ասեմ ավելին, ես,որ բնույթով շատ անկախ մարդ եմ, և կտրականապես մերժում եմ որևէ կուսակցական կամ կրոնական պատկանելություն, հազիվ եմ ինձ զսպում, որ չգնամ ու չանդամագրվեմ ժառանգություն կուսակցությանը: Սա ինչ է, Րաֆֆու պարտությունը, թե՝ հաղթանակը: Ամեն դեպքում ես զարմացած եմ, որովհետև ես հիմա նոր սկսեցի հավատալ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա հաջողությանը, որ երբևէ լինելու է: Ես կսպասեմ դրան Հայաստանում:
Հասմիկ, մեկնաբանությունն ընթերցելիս տպավորությունն այնպիսին էր, թե շտապով գրածս նյութի շարունակությունն է… իմ իսկ ձեռքով շարադրված. շնորհակալ եմ լրման և արձագանքի համար:
Հովհանիսսյանը քաղաքական դիակ ա, դե ինքն էր չէ տենց ուզում: Եկեք պարզ խոսանք, ինքը չէր էն մարդը, որին սպասում էր ժողովուրդը, պրիմիտիվ, կիսատ պռատ մտքերով, ինքն իրան չհասկացող, և այլն, ու էս մարդը պետք է դառնար հայության առաջնորդ, ողբամ զքեզ…Իրանց վաղուց բանի տեղ չէին դնում, ի իր մեջ կուտակվածը ինքը ուզում եր գործի դներ, մարդս ես էլի մեկ ել տեսար մի բան եղավ…իսկ հիփփիների երազանքը, որ մենք ունենանք ջինսերով ւ մայկայով նախագահ չի լինելու, էս եդ երկիրը չի մատաղ, մոռացեք…(հուսով եմ առավոտ, սա կպագրես):
Հարգելի Արամ Հովհաննիսյան, ամեն ինչ այնպես է, ինչպես գրում եք, բայց մի քիչ էլ այդպես չէ: Րաֆֆին մեզ և նման է, և ոչ: Նման է այնքանով, որքանով որ նկարագրել և բացատրել եք, սակայն նաև շատ է տարբեր, քանի որ եթե այդքան նման լինեինք, մեզանից մեկը կլիներ այնտեղ կանգնած, ոչ թե նա: Ի վերջո, միայն նրան հերիքեց քաջությունն ու խենթությունը՝ անելու այն քայլերը, որոնք բերեցին այսօրվա վիճակին:
նա մեր նոր ժամանակի Դոն Կիշոտն է ազնիվ ու անկեղծ նկարագրով…
Վահանին, չէի գրի եթե քաջություն բառը չկարդայի, ինչ քաջություն մատաղ, Րաֆֆին ա քաջություն ցուցաբերել…աբսուրդ ա, իրա նման վախկոտ գործիչներ վաղուց չէինք տեսել: Իսկ հիմա ասեմ ինչի ա տենց տպավորություն թողել: Ինքը շատ լավ հաշվարկել ա, որ մարտի 1-ի դեպքերից հետո կարելի ա ավելի համարձակի տպավորություն թողնել, լավ հաշվարկել ա, կարելի ա ասել մաթեմատիկական ճշգրտությամբ: Այ խենթության պահով համամիտ եմ, բայց դե դա էլ գալիս ա ինչպես գրել էի իր ինքն իրեն ներքին քննադատությունից (չեմ բացառում նաև ընտանիքի սահմաններում քննադատությունից ու անլիարժեքության զգացումից): Քաջ Նազար որ ասում են է, այ իրա պահով են ասում…
Ռաֆֆին ուղղակի թիմ չուներ։նա շրջափակված էր ներկա իշխանությունների նկատմամբ չարությամբ լցված մարդկանցով ,իսկ դա թիմ թէ
Հասմիկ ջան, ճիշտ ես, մենք հենց այդ Սովետից ժառանգած հուսահատությունն ու անտարբերությունը պետք է հաղթահարենք: Դեռ ավելին, Սովետից ժառանգած ստրկամտությունն ու հանդուրժողականությունը պետք է արմատախիլ անենք մեր մեջ: Հենց դրանք հաշվի առնելով ու դրանց վրա հիմնվելով են ներկա իշխանությունները հասել բարձրունքների ու ամրապնդվել. ժողովրդին վախեցնելով ու ահաբեկելով շարունակում են պահել իրենց դիրքերը: Քանի դեռ իրենցից վախեցող կա, նրանք կմնան իրենց դիրքերում:
Մե’նք պետք է փոխվենք՝ հաղթահարելով մեր միջի հանդուրժող ու համակերպվող սովետական քաղաքացուն: Մեզնից՝ յուրականչյուր անհատից պետք է սկսվի առաջընթացը: Սրանում է մեր հաղթանակի բանալին: Կկարողանա՞նք մեր միջի վախը հաղթահարել, կհասնենք հաղթանակի, չե՞նք կարողանա հաղթահարել մեր իսկ վախը, կասկածը, ստրկամտությունը – ոչ մի առաջընթաց էլ չենք ունենա: Ընդհակառակը՝ ավելի խորը կմխրճվենք հուսալքության ճահիճը: Այնպես որ, թույլ չտանք որ իշխանամետ զանգվածները ժողովրդին ապակողմնորոշեն վախեցնելով կամ իրար դեմ հանելով:
ՆԱԽ ՄԷԿ ԽՆԴՐԱՆՔ ԲՈԼՈՐԻՑ:ՓՈՐՁԵՔ ՉԸ ԳՈՐԾԱԾԵԼ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԲԱՌԸ:ՄԵՐԸ,ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ Է:ԲՏԷՇԽՆԵՐ-ԻՇԽԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԵՑԷՔ:ԿԱՆ ԱՆՇՈՒՇՏ ՓՈԿՐԻԿ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ(ANDORRA,MONACO,LIKHTENSTEIN)ՈՐ ԿՈՉՒՈՒՄ ԵՆ PRINCIPLAITY-PRINCIPEAU.ԱՒԵԼԻՆ,ՄԵՐ ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐ-ԱՇԽԱՏԱՒՈՐՆԵՐ ԼՈՒՐՋ ԿԸ ԿԱՐԾԵՆ ԵՒ ԱՐԴԷՆ ՑԱՒՈՔ ԻՐԵՆՑ ՏՐՒԱԾ Է ԱՅԴՊԷՍ ՄՏԱԾԵԼ ՈՐ ԻՐԵՆՔ ԵՆԹԱՐԿՒՈՒՄ ԵՆ…ԴԵՌԵՒՍ ԲՏԷՇԽ-ԻՇԽԱնների: Ոմանց,ՇԱՏԵՐ ԱՐԴԷՆ ԻՍԿ ԻԲՐ ԻՐԵՆՑ ՃՈՐՏԱՏԷՐԵՐՆ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ: ԵՐԲԵՄՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՐԶ ԼԵԶՒՈՎ ,ՆԱԵՒ ՊԷՏՈՒԹԻՒՆ ԱՆՒԱՆԵԼՈՎ ,ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՀԱՍԿԱՆԱԼ:ԲԱՅՑ ԹՈՂԷՔ ԿՐԿՆՈԸՄ ԵՄ ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ Բ Ա Ռ Ը….
ՀԻՄԱՅ ԱՆՑՆԵՆՔ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ,ԻՆՉՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՌԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻՆ: ԱՆՁԱՄԲ ԹԷ ԻՐ ԵՒ ԹԷ ԻՐ ՊԱՏԿԱՌԵԼԻ ՀՕՐ ՓՐՕՖ. ՌԻՉԱՐԴ ՀՈՒՀԱՆԷՍՍԵԱՆԻՆ ԾԱՆՕԹ ԵՄՇՆԱԵՒ ՄՈՐԸ ՀԵՌՎԻՑ:ՀԻԱՆԱԼԻ ԸՆՏԱՆԻՔ…ԻՍԿ ԻՆՔ ՄԻԱԿՆ ԷՐ ԴԵՌ 21 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՐ ՄԵԾՆ ԹՈՒՐՔԻՈՅ ԻՍԹԱՆԲՈՒԼԼԱՀ(ԵՍ ՍԻՈՒՄ ԵՄ ԱՅԴՊԷՍ ԳՐԵԼ ,ՆԱԵՒ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ,ՔԱՆԶԻ ԴԱ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍՆ Է ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ…ԶԱԲԹՒԱԾ..ՉԸ ՀԵՌԱՆԱՄ ՆՈՒԹԻՑ…ԱՅՈ ՆԱ ՀԱՄԱՐՁԱԿ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԱՆՋԵՑ ՄԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ..ՈՐԻ Ի ՅԵՏԵՒԱՆՔ ԳՈՐԾԱԶՐԿԵՑԻՆ ՄԵԾԱՊԷՏԱԿԱՆՆԵՐԻ ԼԱԿԷՅՆԵՐ..ՎԵՐՋԵՐՍ ԷԼ ՊԱՔՒՈՒՄ'(պաքի,աքսէրիների-axeri) որջում:նա տիպարն է մեր Մուրադնէրի ,Սէպուհների,Գէւորքների եւն….
Բայց ցաւօք բացի մեր լաւ ժողովրդից իրէն կ ռ ն ա կ չեղան ..անողնաշար….այսպէս կոչւած կ…….ններ:Ամօթ իրենց: իսկ մէկ այլ հարց նա այնքան գիտակից է նաեւ որ զգում է իր սկսած խաղաղ շարժումը ժոծովուրդով է ընդլայնւելու դանդաղօրէն եւ անսասան:
իմ կարծիք սակայն տարբերւում է ինչ որ չափով: կան նաեւ այլ խիստ կարեւոր գործոններ:ի թւումս ‘ՄԵԾԱՊԷՏԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՐԻՒՂԻՑ ԴՐԴՒԱԾ ՇԱՀԵՐԻ ՆԵՐԿԱՅ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ:
ՈՒՐԵՄՆ ՀԱՐԿ Է ԶԳՈՅՇ ՇԱՐԺՒԵԼ….
ԱՂԷՐՍ Ի ՊԷՍ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒՐ ՈՐ ՀԱՐԿՆ Է ԳԱԼ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՍՇՏՒՈՂԱԿԱՆ- ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ….ՈՐ ԱՐԴԷՆ ԻՍԿ ԱՒԱԳԱՆԻԻ-ՔԱՂԱՔԱՊԷՏԱՐԱՆԻ ԸՆՏՐԱՐՇԱՒ ԴԷՊԻ ԱՅԴ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱՅ ՀԻՄՆԱՒՈՐԵԼՈՎ ԿԱԶՄՒԻ ՆՈՐ CABINETԸ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՁԵՌՆԵՐԷՑՈՒԹԵԱՄԲ: ՆՈՅՆԻ ՄԷՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԻԲՐ -ԱՍԵՆՔ ՎԱՐՉԱՊԷՏ ՐԱՖՖԻ ԻՆ,ՈՍՔԱՆԵԱՆԻՆ ԻԲՐ ԱՐՏՆԱԽԱՐԱՐ , ԲԱԳՐԱՏԵԱՆԻՆ ՄԻ ԱՅԼ ՊԱՇՏՕՆԻ ԵՒ ՇԱՏ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՈՐ ՈՒՆԵՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐ(MERITS): ՄԵՐ ԳԵՂԷՑԻՔ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ ՊԱՌԱԿՏՄԱՆ-ՏԱԿՆԱՊԻ..ՀԱՐԿ Է ՇԱՏ ԶԻՋՂԱԿԱՆ ԼԻՆԵԼ ԵՒ ՔԻՉ ՔԻՉ ԱՌԱՋԱՆԱԼ ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԻՑ ԴՐԴՒԱԾ-ՀԱՄԱՐ: Մ Ի Ա Բ Ա Ն Ւ Ի Լ..ԹՈՂԷՔ ՆԱԵՒ ՄԵԶ ՍՐՍԿԱԾ ՄԻԱՍՆՈՒԼԹԻՒՆ ՍԽԱԼ ԲԱՌԻ ԿՐԿՆՈՂՈՒԹԻՒՆ..ՔԱՆԶԻ…ՁԱԽԸ ԱՄԵՆՈՒՐԷՔ ՄԻՇՏ ՁԱԽ ԷՇ ԱՋԸ ԱՋ:ՍԱԿԱՅՆ ՍՈՒՈՐԵՆՔ Մ Ի Ա Բ Ա Ն Ի Լ ,ՖՐԱՆՍԱՑԻՆԵՐԻ ՊԷՍ-ՈՐ Մ Է Կ Բ Ռ Ո Ւ Ն Ց Ք ԵՆ ԴԱՌՄՈՒՄ ԵՐԲ ԱԶԳԱԻՆ ՇԱՀՆ Է ԱՅԴ ԹԷԼԱՏՐՈՒՄ: ՀԱՍԿՑՈՂԻՆ Շ Ա Տ Բ Ա Ր Ե Ւ Ն Ե Ր:ԱՅՈ ՄԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԷԼ ՊԷՏՔ ՈՒՆԵՆՔ ՇԱՀՈՒՄԵԱՆՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՅՐԻԿԵԱՆՆԵՐԻՆ ԷԼ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ԷԼ ՆՈՅՆԻՍԿ ՄԱՈԻՍՏՆԵՐԻՆ ԷԼ(եթէ լաւ Հայեր են)
ՀԱՄԱ -ՀԱՅԿԱԿԱՆԻ ՍԻՐՈՅ…..ՀԱՇՏՒՈՂԱԿԱՆ ԵՂԷՔ-ՅԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ-ՀԱՄԱԵԶՐՎԵՆՔ!!!!!