Ապրիլի 11-ին Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները մեկնեցին Կիրպոսի Լիմասոլ քաղաք, ուր կայանալու է Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը պատանիների մրցելույթներում ներկայացնելու են 10 տղա և մեկ աղջնակ, երիտասարդների՝ 10 տղա և մեկ աղջիկ:
Ըստ կանոնակարգի՝ այսօր տեղի կունենան պատվիրակությունների գրանցման, հավատարմագրման կարգերը, մրցավարական հանձնաժողովի նիստը, ներկայացուցիչների և մարզիչների սեմինարը:
Վաղը՝ ապրիլի 12-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Դավիթ Խաչատրյանը՝48 կգ, Գրիգորի Նիկողոսյանը՝ 60 կգ, Գոռ Ավագյանը՝ 75 կգ, Քնարիկ Ստամբուլցյանը՝ 40 կգ, երիտասարդներից՝ Ջիվան Ղազարյանը՝ 48 կգ, Արթուր Սահակյանը՝ 62 կգ և Մինաս Մադոյանը՝ 82 կգ :
Հիշեցնենք, որ Կիպրոս են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Արևիկ Կարապետյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա