Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» փոխնախագահի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 11,2013 10:08

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ով գլխավորում է «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը, մեղադրանք է առաջադրվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանի օրինական հրամաններին չենթարկվելը): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես ինձ բացարձակապես մեղավոր չեմ ճանաչում եւ մտադիր չեմ վարչական տուգանք վճարել: Ես այդ պահին օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, բացի այդ, Հայաստանը ստորագրել է կոնվենցիան, ըստ որի ես իրավունք ունեմ խաղաղ կերպով արտահայտել իմ բողոքը եւ ոստիկանների կողմից իմ հանդեպ սադիստական վերաբերմունքը համարժեք չէր»,-նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ինքը փաստաբանի միջոցով դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով հանցագործության մասին. «Մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում»:
«Ժառանգության» փոխնախագահը նաեւ նշեց, որ օրվա ընթացքում չի հասցրել այցելել ոստիկանություն, որպեսզի բացատրություն տա մի շարք միջադեպերի, մասնավորապես, ապրիլի 9-ի ցերեկը եւ երեկոյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ ոստիկանների բախումների առնչությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանի, ապա բերման ենթարկել ոստիկանություն: Նրա դեմքն ու հագուստներն արյունոտ էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայաստանի ոստիկաններին պետք է պարգևատրել Շոտլանդական ազգային համազգեստով, և
    կանացի ներքնաշորերով, իրենց բացառիկ արիության համար,՝ Արմեն Մարտիրոսյանին ծեծի
    ենթարկելու ազգանվեր գործում:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ոստիկաններն արդեն տիրապետում են ՛՛ուրույն ձեռագրի՛՛ բարձրագույն վայելչագրությունը, տեսեք, թե ինչպիսի չարությամբ և թշնամանքով են ՛՛մեկուսացնում՛՛ բախում հրահրող սադրիչներին սաստող երիտասարդին:
    https://civilnet.am/2013/04/10/%D5%BD%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A7/
    Հարգելի ՛՛Առավոտ՛՛, հնարավո՞ր չէ արդյոք պարզել երիտասարդի անուն ազգանունը, անձամբ կուզենամ ծանոթ լինել իր հետ, և իր ձեռքը սեղմելը ինձ համար մեծ պատիվ կլինի:
    Մաքսիմ ջան, ուրախ եմ տեսնել մեկնաբանությունդ, կառաջարկեմ այցելել facebook՝ բարեկամություն հաստատելու:

    • Հարգելի Մարգար, մեր թղթակիցը հիմա փորձում է պարզել այդ տեսանյութում արձանագրվածի հանգամանքները: Սադրիչների գործողությունները կանխել փորձողի անունն արդեն գիտենք: Մնացածը՝ հաջորդիվ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930