Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը՝ Բաղրամյան պողոտայում բախումների եւ նախագահական նստավայրում անցկացված ընթրիքի մասին

Ապրիլ 10,2013 22:50

 

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկան-ցուցարարներ բախումը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատմամբ, անկազմակերպ հանրահավաքի արդյունք էր:

«Այն ժողովրդին, որ դուրս ես բերում միտինգի եւ ասելիք  ունես հրապարակում, պետք  է կարողանաս այդ ժողովրդին կառավարել: Եթե ժողովրդին չես կարողանում կառավարել եւ այդ պահին ճիշտ ղեկավար չես դառնում, կարող են լիքը խնդիրներ առաջանալ, որոնք կարող ես համեմատել թե մարտի մեկի եւ թե տարբեր այլ բախումների հետ: Գտնում եմ՝ երեկվա տեղի ունեցածը պետք  է տեղի չունենար:  Դատապարտելի են այն անձերը, որոնք ձեռք են բարձրացնում մեկ ուրիշի վրա, ինչը անընդունելի է, որովհետեւ մարդիկ իրենց կամքն են արտահայտում այդ տարբերակով: Բայց պետք է լինի կազմակերպված: Իհարկե, անընդունելի է, որ այսպիսի բախումների են հանգում միտինգները, որը կարծում եմ միայն խաղաղ նպատակով է եղել»,- Aravot.am-ին ասաց տիկին Բիշարյանը:

Տիկին Բիշարյանն ասաց, որ ինքն ու մի շարք ՕԵԿ-ականներ երեկ մասնակցել են նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքին:

Մեր հարցին, թե ինչքանով էր ճիշտ հանգիստ խղճով նախագահականում ընթրելը, երբ հենց նախագահական նստավայրի  դիմաց ընտրությունների արդյունքները եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բոյկոտող քաղաքացիները ծեծվում էին, տիկին Բիշարյանն ասաց. «Լավ գիտեք, որ երեկ տեղի էր ունենում ինագուրացիայի գործընթացը, որը նախապես ծրագրավորված է լինում: Եվ բոլորը նախապես տեղյակ են, որ հյուրերի համար ճաշ է տրվելու այդ ժամին, եւ այդ ծրագրի մասին բոլորը գիտեին: Նախապես իմանալով այդ ծրագիրը՝ եւ այդ ծրագրին զուգահեռ քայլեր անողին պիտի հարցնեք՝ ճի՞շտ է արել, թե ոչ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Maxim says:

    բիշարյանի կողմից, տված հարցին,՝ դիպուկ պատասխան: Ավելի դիպուկ կլիներ,՝ եթե ասեր, որ
    հոբելյարի հետ շալլախո պարել է թե ոչ, և որքան քծնանքի ժպիտներ է փոխանակել:

  2. Karo says:

    Դատապարտելի են այն անձերը, որոնք ձեռք են բարձրացնում մեկ ուրիշի վրա, ինչը անընդունելի է, որովհետեւ մարդիկ իրենց կամքն են արտահայտում այդ տարբերակով: Բայց պետք է լինի կազմակերպված:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ապրիլի 9-ին իշխանավորները ՊԱՐԶ կերպով ցույց տվեցին, թե (քաղաքապես) ինչ ԱՆԽԵԼՔ են ու կարճատես: Այսպիսի ԱՆԽԵԼՔ ու ժողովրդից կտրված/վախեցող իշխանություն երկար կյանք չի կարող ունենալ: Րաֆֆու և Ա.Մարտիրոսյանի վրա ֆիզիկապես հարձակվելով այս 2-ին …դարձրին ՍԻՆՎՈԼ,որը շարժումը ավելի է ուժեղացնելու: Բավականին հնարավոր է նաև, որ մի որոշ մասը անցնի ընդհատակյա զինյալ պայքարի.այսինքն` քաղաքացիական պատերազմ (գերիլյա պատերազմ-guerilla war)- օլիգարխային կլանի և իրենց ախրանիկ «ոստիկանության» դեմ: Րաֆֆին ապրիլի 9-ին ոչ մի էական սխալ չարեց.ալտերնատիվը անմեղ զոհեր կլինեին: 14 շարք սպեցնազի դեմ անզեն մարդկանց հանելը սխալ քայլ է: Ապրիլի 9-ին հաղթեց ժողովուրդը,որովհետև ՈՏՔԻ ՎՐԱ էր. մնացածը ծախու «վերլուծաբանների» օրվա հացի գինն է:

  4. Վան Սասուն says:

    Զարմանալի է ու անհասկանալի, ինչու տիկին Բիշարյանը իրենց տանը մի կտոր հաց չունի ուտելու, որ գնացել է Սերժի տված հարամ հացը ուտելու:

    • Ani says:

      Իսկ ում փողերով էր այդ ընթրիքը կազմակերպված, էլի պետական բյուջեից, այսինքն դրսում ծեծվողների մուծած հարկերից?

  5. Հայկազ says:

    Հեղինէ Բիշարեան, կասկած չկայ որ դուք ևս ձեր գործակիցների (ՀՀԿ կամ ՕԵԿ) նման երբէք ճիշտ ւ անկեղծ պատասխան չպիտի ունենաք հարցերին: Ժողովրդի երթը երբէք էլ չպիտի խանգարէր ձեր համով հոտով ու տաքուկ ճաշերին: Թերևս ձեր օտարերկրեայ հիւրերն կը կարծէին թէ ժողովուրդը ցնծութիւն է կազմակերպել և կուզէ բարի ախորժակ մաղթել նախագահին և նախագահի տաքուկ թևի տակ վայելող ՕԵԿ-ին: Չէ որ դուք ևս խոստովանում էք որ խաղաղ ցոյց կամ երթ էր: Անկեղծ եղէք գոնէ դուք ձեր անձի հանդէպ:

  6. Մարատ says:

    Տիկին Բիշարյանը` իր ու մի շարք ՕԵԿ-ականների մասնակցությամբ նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքին հանգիստ խղճով ճաշելու ընթացքում ՀՀ քաղաքացիների ծեծվելու մասին ասաց. «Եվ բոլորը նախապես տեղյակ են, որ հյուրերի համար ճաշ է տրվելու այդ ժամին, եւ այդ ծրագրի մասին բոլորը գիտեին: Նախապես իմանալով այդ ծրագիրը՝ եւ այդ ծրագրին զուգահեռ քայլեր անողին պիտի հարցնեք՝ ճի՞շտ է արել, թե ոչ»:
    Է, դուք այդ բոլորի կյանքն եք հարամել, իսկ նրանք` ընդամենը ձեր որովայնի մի հաճույքը, ինչն անհամաչափ է, այնպես որ այդ ընթրիքի հոտավետ արդյունքները ձեր համար ավելի կարեւոր ու քաղցր են, քան թե այդ ծեծը:

  7. Մաքուր says:

    Բարի ախորժակ Տիկին Բիշարյան: Ամեն օր այդպես կուշտ ուտելու հնարավորություն չեք ունենալու, թերևս սա Ձեր վերջին «կոալիցիոն» ճաշն է՝ մեկ այլ հանրավորություն դժվար թե ունենաք:

  8. Андрей says:

    Да дорогие соотечественники-пир во время чумы-а эта особа-что с нее взять-оринац еркир-выдуманная страна-да и сама она не что иное-как выдуманное существо.Да еще один вопрос этому существу-как хорошо переварилась пища-проблем не было……

  9. Андрей says:

    И такие имеют детей-что же выростает потом из них…..

  10. Տիկին Բիշարյանը իր սովորության համաձայն: Որպես կին, մի”թե խղճի խայթ չի զգում կատարվածի համար` ի”նչպես է , ի դեպ, ինքն էլ քաջատեղյակ լինելով ոչ պակաս ծրագրված Րաֆֆու երդմնակալության ու երթի մասին: Մի օր էլ իր զավակները կհայտնվեն ցուցարարների կարգավիճակում` կյանքու ամեն բան ենթարկվում է օրինաչափության, մեզանից անկախ:

  11. Հովսեփ says:

    Քթներիցդ գա էտ նախագահական կոչված հատուկ ճաշկերույթը: Դե խի չպտի քեֆ անենք, էլի զոռով շառով, կեղծելով, սպառնալով ու էլ եսիմ ինչ ստոր միջոցներով կարեցաք հայ մարդու կյանքից ևս մի 5 տարի պոկել:
    Ժողովուրդը սոված ա, դժգոհ ա, զայրացած ա, իսկ Սերժն իրա պալատականներով իրա կեղծ հաղթանակն ա տոնում բիշարյանների ու արթուրի բաղդասարյանների հետ:
    Մեկ ա, էս մղձավանջը մի օր ավարտվելու ա, ու վայն էկել ձեզ տարել ա էտ ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930