Նրանք իրենց «ազատ» են պահել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր միջադեպ է եղել Տավուշի մարզի սահմանապահ դիրքերից մեկում:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական կողմից զինվորական հագուստով 4 եւ քաղաքացիական հագուստով 1 անձ մոտեցել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի սահմանապահ դիրքերից մեկին: Ազերիներն իրավիճակին անհամապատասխան իրենց ազատ են պահել, հավանաբար եղել են կամ թմրանյութի կամ ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հայ սահմանապահները նախազգուշական կրակ են բացել: Մեր տեղեկություններով՝ հավանական է ադրբեջանական կողմից մեկ զոհի առկայությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ