Ո՞ր հեռուստաընկերությունն այսօր կփակեր Գրիգոր Ամալյանը
«Ես երբեք չեմ առաջնորդվել հեռուստաընկերություն փակելու կամ բացելու սկզբունքով»,- ասում է ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանը։
Հեռուստակապուղիները միշտ էլ քիչ են եղել, դրանցով հեռարձակվելու հավակնորդները՝ շատ։ Ինչպե՞ս պետք է բաշխեր դրանք Գրիգոր Ամալյանի ղեկավարած հանձնաժողովը առանց որեւէ մեկի ոտքը տրորելու. «Պահպանել ենք հետեւյալ պարզ սկզբունքը՝ սահմանափակ թվով կապուղիները բաշխել հավակնորդների մեջ զուտ մրցակցության, ուրեմն, իմաստով»։
Մի քանի օր է, ինչ Գրիգոր Ամալյանը հեռացել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից։ 11 տարվա հեռվից «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը նրա մոտ ափսոսանքի զգացում չի առաջացրել, իր համակրանքները կամ հակակրանքները «Ա1+»-ի եթերազրկման հետ կապ չունեն։
Մանրամասները կարդացեք այստեղ: