Ներկայացվելու են գեղանկարներ եւ ձեռագործ աշխատանքներ
Շվեյցարահայերի միության աջակցությամբ ապրիլի 11-ից 28-ը` երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին Ժնևի Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնում կկայանա Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Սաթենիկ Ղուլիջանյանի, Հռիփսիմե Մանթաշյանի և Արա Ղուլիջանյանի գեղանկարների և գեղարվեստի դպրոցի «Երեքնուկ» խմբի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կօգտագործվի դպրոցի անվճար գործունեության և 2013 թվականի պլեներ-սիմպոզիումին աջակցության նպատակով։
Նշենք, որ ամեն տարի ամռանը գեղարվեստի դպրոցը բնության գրկում՝ անտառում պլեներ-սիմպոզիում է անցկացնում: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Ժնևի Հայկական կենտրոնում ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժ. 19.30-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Կողբի գեղարվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջից: